Ապտակելու հետևանքով կոտրվել է շարքայինի ծնոտը
Շարքից ուշանալու համար ապտակել ու կոտրել է զինծառայողի ծնոտը։ Համենայն դեպս, նման գնահատական է տվել նախաքննական մարմինը հանդիսանալով թիվ N զորամասի վաշտի հրամանատար Վ.Լիսենկոյի գործողություններին։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ մեղադրանքի` Վ.Լիսենկոն, հանդիսանալով թիվ N զորամասի վաշտի հրամանատար` կոչումով կապիտան, անցնելով պաշտոնեական լիազորությունները, խիստ պետի տպավորություն թողնելու և իր գերակա դիրքը ենթակա անձնակազմի մոտ ընդգծելու նպատակով, շարքից ուշանալու համար մեկ անգամ ապտակել է իր վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Ղազարյանին, որի հետևանքով վերջինիս ծնոտը կոտրվել է՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Վ.Լիսենկոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Գործն արդեն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթում է։
Հոդվածը նախատեսում է ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով: