Բաժիններ՝

Թե ինչպես երիտասարդը բանկից գողացավ 32 մլն ռուբլի` ընկերուհու օգնությամբ (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնությունում երկու հոգի են ձերբակալվել` հունիս 1-ին Մոսկվայի Միկլուխո-Մակլայի փողոցում գտնվող Խնայբանկից 32 մլն ռուբլի (մոտ 1 մլն ԱՄՆ դոլար) գողանալու մեղադրանքով: Այս մասին հայտնում է ռուսական «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում կատարելով մոսկովյան բանկին մոտ կանգնած իր աղբյուրներին: «Ռիա նովոստին» նշում է, որ գողացված ողջ գումարը, բացառությամբ մի փոքր մասի, արդեն վերադարձվել է: Իսկ ռուսական մեկ այլ լրատվական կայք` «Life news»-ը, տեղեկացնում է, որ, ինչպես պարզել են իրավապահ մարմինները, հանցագործը, ով ներխուժել է Խնայբանկ, միայնակ չի գործել. նրան օգնել է իր 22-ամյա ընկերուհին:

«Ըստ օպերատիվ տվյալների` բանկում աղջկա ունեցած աշխատանքային լիազորությունների շնորհիվ 30-ամյա մոսկվացին առանց խոչընդոտի մտել է ֆինանսական բաժնի գրասենյակ և մի քանի րոպե անց դուրս է եկել այնտեղից փողի պարկով»,- նշում է «Life news»-ը:

Ի դեպ, հանցագործությունը տեսագրվել է բանկի անվտանգության տեսախցիկների կողմից:

Տեսանյութը` «Ռիա նովոստի» լրատվական գործակալության

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս