Բաժիններ՝

Արդյունաբերության աճի տեմպերը և դիվերսիֆիկացիան շատ թույլ մակարդակի վրա են. Միքայել Մելքումյան

Այս տարվա առաջին ամիսներին արտահանման տեմպերի առաջանցիկ աճը ներմուծման համեմատ միջանկյալ դրական երևույթ էր, բայց 2013-ի մայիսը 2012-ի մայիսի համեմատ՝ արտահանման անկումը 14.1%-ով պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում տվեց ԲՀԿ պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Ըստ նրա՝ առաջին հանգամանքն այն է, որ այս փուլում արդյունաբերության ոլորտում աճ չկա, արտահանման մեջ ամենամեծ տեսակարար կշիռը հանքագործական արդյունաբերության ոլորտինն է, որտեղ երկու գործոն կա՝ միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գները զգալիորեն իջել են, իսկ ապրանքաշրջանառությունը ոչ թե բնեղեն, այլ արժեքային ձևով է արտահայտվում:

Երկրորդ՝ արդյունաբերության ոլոտում ընդհանրապես ցուցանիշները լավը չեն: Աշխատանքի արտադրողականությունը բավականին ցածր մակարդակի վրա է, 1 օրվա ընթացքում արդյունաբերության ոլորտում 1 աշխատողի հաշվով ՀՀ-ում արտադրվում է ընդամենը 100 դոլարին համարժեք արտադրանք, ինչը շատ քիչ է: Նաև այս տարի արդյունաբերության ոլորտում կրճատվել է թե՛ աշխատողների թվաքանակը՝ շուրջ 800-850-ով, թե՛ արտադրական փոքր ու միջին ձեռնարկությունների թիվը՝ 100-120-ով:

«Այսինքն՝ հիմնական բաղադրիչը հանքարդյունաբերությունն է, որը կրճատվել է, սննդի արդյունաբերության համար դեռ սեզոն չէ, սնունդ վերամշակող ճյուղերը տարվա երկրորդ կեսից կմիանան արտահանմանը, և խմիչքն է, որտեղ շուկաների աճի տեմպ չկա: Այսինքն՝ արդյունաբերության ոլորտում աճի տեմպերը և դիվերսիֆիկացիան շատ թույլ մակարդակի վրա են»,- ասաց Մ.Մելքումյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս