Ոստիկանները հայտնաբերել են 28-ամյա տղամարդուն, ով անառակաբարո գործողություննէր է կատարել 13-ամյա երեխայի նկատմամբ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր-Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 142 հոդվածի 1-ին մասի (Անառակաբարո գործողություններ ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ նշված քրեական գործը հարուցվել է Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Արթուր Վարդանյանի նկատմամբ:
Վերջինս հայտնաբերվել է ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցների կողմից, ովքեր օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նա այս տարվա մայիսի 7-ից հունիսի 8-ը ընկած ժամանակահատվածում անառակաբարո գործողություններ է կատարել 2000 թվականին ծնված, Երևանի բնակիչ Ա. Հ.-ի նկատմամբ: Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ իսկ անչափահաս աղջիկը հայտնել է, որ իր նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել Ա. Վարդանյանը, վերջինս էլ խոստովանել է, որ ինքը անչափահաս աղջկան տարել է իրենց տուն, որը գտնվում է Երևանի Բրյուսովի թաղամասում՝ ամուսնության նպատակով: