Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 20:00-ին ՀՀԿ-ն ԳՄ նիստ էր հայտարարել: Սակայն այն մեկնարկեց քիչ առաջ, քանի որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը րոպեներ առաջ եկավ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ: Նախատեսվում է, որ այսօր ՀՀԿ ԳՄ նիստում պետք է քննարկվի ՀՀ գլխավոր դատախազի հնարավոր թեկնածուի հարցը:
Սեպտեմբեր 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 22-ին, ժամը 18.00-ին, Անուշավան Գրիգորյանը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ Ժամը 16.00-ի սահմաններում անհայտ անձը ձեռքերով հարվածներ է հասցրել իր դեմքի և գլխի շրջանում, ապա վայր գցել և պատճառել մարմնական վնասվածքներ։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտաս 16 հասցեում գտնվող «Արևելյան խոհանոց» սրճարանում նրա հետ վիճաբանել և ձեռքերով հարվածներ է հասցրել Սահակ Հակոբյանը։
Ինչպես մի ժամանակ կոմունիստական կուսակցությանն անդամագրվելիս էին երդվում՝ ԽՍՀՄ դրոշի առջև ծնկած, այնպես էլ հիմա ՀՀ պետական համակարգում ծառայության անցնելիս, կարծես, երդվում են միայն ու միայն խոսել իրենց վստահված ոլորտի առաջընթացի ու զարգացման ծրագրերի մասին:
Կապանցի դպրոցականները բուլղարացի իրենց հասակակիցների հետ երեկ մեկնել են Բուլղարիա: Նրանք 5 օրվա ընթացքում կլինեն Զլատիստա, Սոֆիա, Պլովդիվ քաղաքներում, Չելոպիչի հանքավայրում, կծանոթանան Բուլղարիայի մշակութային և պատմական ժառանգությանը:
Բժիշկ Կարեն Պողոսյանի փոխանցմամբ, տուժածը ստացել է արմունկային հոդի հոդախախտ և կոտրվածք:
Այս օրերին Հայաստանում է գտնվում ԱՄՆ-ում բնակվող հայ նկարչուհի, աբստրակցիոնիստ Նարինե Իսաջանյանը, ով Ժամանակակից արվեստի թանգարանի բակում ներկայացրեց իր «Նկարչություն տեղում` զրոյից ներքև» նախագիծը: Նախագիծը ոչ մի դեպքում չի ենթադրում փերֆորմենս, ինստալացիոն արվեստ և չի պատկանում ժամանակակից արվեստներին, այլ` իր ձևի մեջ տարբերվող դասական նկարչություն է:
Ժամը 18:30-ի սահմաններում Մաշտոց պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում բախվել են 38-ամյա Հովհաննես Պողսյանի վարած Mercedes մակնիշի 33 OV 681 համարանիշի և 23-ամյա Գևորգ Հ ակոբյանի վարած wolksvagen jetta մակնիշի 88 AA 884 համարանիշի ավտոմեքենաները:
Անցյալում են այն ժամանակները, երբ երաժշտական կրթություն ունենալը «նորաձև էր». այսօր երաժշտական կրթություն ստացողների թիվը խիստ նվազել է: Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում այս տարի ընդունվել է մոտ 85 երեխա:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը քաղաքապխետարանի համապատասխան ստորաբաժանումներին կատարած հարցման արդյունքում պարզել է, որ Երևանի մանկապարտեզներում հերթագրված է 20 080 երեխա:
Մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել, թե Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակ հանձնելու վերաբերյալ նախաձեռնող նամակ է ուղարկվել Նոբելյան հանձնաժողովին:
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել շվեդ հայտնի դիվանագետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հազարավոր հրեաների կյանքեր փրկած Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ Նախագահ և այդ հիմնադրամի պատվավոր անդամ Սերժ Սարգսյանին «Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրման արարողությունը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի հանդես էր եկել Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու նախաձեռնությամբ:
Սեպտեմբերի 12-14-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական նորաբաց կենտրոնում Հայաստանում անցկացվում է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական/ազգային բանկերի կառավարիչների ակումբի 30-րդ հանդիպումը, որը կազմակերպվել է ՀՀ դրամի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում:
Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմը:
«Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունը Մաքսային միությանն անդամակցելու և Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու ցանկության վերաբերյալ ավելի շատ անորոշություն է առաջացրել, քան տվել հարցերի պատասխաններ»,- այսօր «Մարիոթ» հյուրանոցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի և «Կ. Ադենաուերի» անվան հիմնադրամի կազմակերպած քննարկմանն ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ցայսօր Ասադը չի կատարել իր որևէ խոստում:
Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ի մամլո ծառայությունը:
Սիրիայում ոչ պետական կազմակերպությունների ձեռքում քիմիական զենքը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար:
Վադիմ Անատոլևիչն ասել է, որ հիվանդանոցում մնացած վիրավորների հարազատները ժամանում են հիվանդանոց՝ իրենց վիրավոր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու նպատակով:
Այս մասին նշված է ԱՄՆ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունում:
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվել է հայ մեծանուն գրող-հրապարակախոսի արձանը:
Հնարավոր է` այսօր երեկոյան մեկնարկելիք Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնից հետո հայտարարություն լինի, որը կվերաբերի նրան՝ թե մնալո՞ւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պաշտոնավարման երկրորդ ժամկետում, թե ոչ:
Լարված իրավիճակ` Ազգային ժողովում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին կոչ արեց` չխանգարել նիստի ընթացքը, իսկ Բաբուխանյանն էլ հավելեց. «Պարոն Արզումանյան, հենց քեզ ա վերաբերում, հա հենց քեզ, ուղիղ քեզ: Ձեզ էլ ա վերաբերում (նայելով ՀԱԿ խմբակցությանը` ասաց Բաբուխանյանը): Դրա համար` մի խանգարի»:
Երևանի քաղաքապետարանը որոշել է իր և մայրաքաղաքի երկու վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմի տեղաշարժն ապահովել տաքսի ծառայությունների միջոցով։ Այս նպատակին ուղղվելու է մոտ 2,4 մլն։ Խոսքը, ընդհանուր առմամբ, 24 հազ. կմ երկարությամբ տեղաշարժի մասին է։
՝Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Լավրովը հիշեցրել է, որ միության մեջ մտնելու մտադրություն են հայտնել Հայաստանն ու Ղրղզստանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, 1956 թ. ծնված Արայիկ Հ.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է որդու հետ, որից հետո վառել տան բակում գտնվող խոտի 55 հակերը:
Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներում հաճախակի տեղ են գտնում քաղաքացիներից ստացված բողոքներ, որոնք վիճարկում են տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների արձանագրման և դրան հետևած տուգանքների իրավաչափությունը:
Խոսքը գնում է բաժանորդների անունների, ծննդյան թվերի, հասցեների, ինչպես նաև նրանց բանկային հաշվեհամարների մասին: