
Իրանի քաղաքացիները Վայքում Peugeot-ով գլորվել են ձորը. կան վիրավորներ (լուսանկարներ)

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Իրանի Հանրապետության քաղաքացի, 26-ամյա Ռաֆիեիան Մասութ Օտրաթալլահը, վարելով Peugeot 405 մակնիշի 69 B-487-10 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143 կմ հատվածում՝ Վայքի վարչական շրջանում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ 20 մետր գլորվել է ձորը:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Իրանի քաղաքացիներ, 30-ամյա Մուստաֆա Կոիիսողուոլո Մուհամմադ Ռեուն և 28-ամյա Սադիր Աքլաի Մեհմադի Ռաբազինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն:
Մանրամասները այստեղ՝