
Եգիպտոսում երկու ամսով երկարաձգվել է արտակարգ դրության ժամկետը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները երկու ամսով երկարաձգել են երկրում օգոստոսի կեսերից մտցված արտակարգ դրությունը: Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը որոշել է երկու ամսով երակարձգել արտակարգ դրության ժամկետը: Եգիպտոսում արտակարգ դրության ռեժիմ մտցվել է օգոստոսի 14-ից, իսկ 11 նահանգներում մտցվել է պարետային ժամ:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն օրեր առաջ հայտարարեց, որ միայն օգոստոսի 14-18-ին Եգիպտոսում զինվորականների ու ոստիկանների կողմից չափից ավելի ուժ գործադրելու հետևանքով սպանվել է առնվազն 1089 մարդ: