
ՀՀ գլխավոր դատախազի հնարավոր թեկնածուի հարցը` ՀՀԿ ԳՄ նիստում

tert.am-ը` հղում անելով իշխանության իր աղբյուրներին, գրում է, որ հնարավոր է` այսօր երեկոյան մեկնարկելիք Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնից հետո հայտարարություն լինի, որը կվերաբերի նրան՝ թե մնալո՞ւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պաշտոնավարման երկրորդ ժամկետում, թե ոչ:
«Նաև՝ երեք տարբեր աղբյուրների փոխանցմամբ ՝ կայացվել է քաղաքական որոշում, որ Աղվան Հովսեփյանի երկրորդ ժամկետում պաշտոնավարումը չի շարունակվելու, իսկ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ում պաշտոնավարման հարցը ևս առկախված է, մնալու է»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և շնորհակալություն է հայտնել Հովսեփյանին՝ երկարամյա ծառայության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:
Մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: