Մանկապարտեզներում տեղ չկա. երեխաները դուրս են մնում կրթական ծրագրից
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը քաղաքապխետարանի համապատասխան ստորաբաժանումներին կատարած հարցման արդյունքում պարզել է, որ Երևանի մանկապարտեզներում հերթագրված է 20 080 երեխա: Այս թվի հիման վրա, խմբակցությունում հետևյալ եզրահանգումն են արել.
«Եթե անգամ ընդունենք, որ նրանց 30 տոկոսը կրկնակի հերթագրվածներ են, ապա մոտ 15000 հերթագրված երեխա կա Երևանում, որոնց առնվազն 1/3-ը 5 տարեկանները կլինեն, այսինքն՝ 5 տարեկան մոտ 5000 երեխա այսօր դուրս է մնում կրթությունից»:
Մեջբերելով «Կրթության զարգացման պետական ծրագրիր» ՀՀ օրենքով, խմբակցույունը հիշեցնում է, որ մինչև 2015 թվականը 5 տարեկանների 90 տոկոսը պետք հաճախի նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Իսկ Երևանի զարգացման 2010-2013թթ. ծրագրում էլ գրված է՝ նախադպրոցական ավագ տարիքային խմբի երեխաներին պետք է պարտադիր ընդգրկել նախադպրոցական կրթության համակարգում:
Այս մտահոգություններն այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հայտնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հասցեագրված բաց նամակում, որում նաև ասվում է.
«Առիթը եկել է ասելու, որ այդ ծրագրով նախատեսվել է հիմնանորոգել 16 մանկապարտեզ և նորոգել 4 մանկապարտեզների տանիքն ու սանհանգույցները: Մասնավորապես, 2011 թվականին ծրագրված է եղել հիմնանորոգել Երևանի Կենտրոնի հ.1 մանկապարտեզն ու կաթսայատուն կառուցել մանկապարտեզի համար, սակայն առ այսօր՝ 2013 թվականի սեպտեմբերը, մանկապարտեզի դռները դեռևս փակ են, քաղաքապետարանը կամ Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարը այդպես էլ չեն պատասխանում իմ գրավոր այն հարցմանը, որով խնդրել եմ տրամադրել այդ մանկապարտեզի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը և ներսը տեսնելու թույլտվությունը»: