Բաժիններ՝

Քաղաքապետարանը կերթևեկի տաքսով

Երևանի քաղաքապետարանը որոշել է իր և մայրաքաղաքի երկու վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմի տեղաշարժն ապահովել տաքսի ծառայությունների միջոցով։ Այս նպատակին ուղղվելու է մոտ 2,4 մլն։ Խոսքը, ընդհանուր առմամբ, 24 հազ. կմ երկարությամբ տեղաշարժի մասին է։ Այս մասին տեղեկացնում է ՍիվիլՆեթը:

Վարչական ապարատի աշխատակիցների ներքին գործուղումները (ծառայողական ուղեփոխադրում) տաքսի ծառայության միջոցով կազմակերպելու անհրաժեշտությունը քաղաքապետարանը զգացել է ամռան ամիսներին։ Ծառայությունների ձեռք բերման երեք մրցույթներից երկուսը հայտարարվել են օգոստոսի 27-ին, հաղթող ընկերության հետ պայմանագրերը կնքվել են սեպտեմբերին։ Առաջին մրցույթը հայտարարվել էր հուլիսի 17-ին, պայմանագիրը կնքվել օգոստոսի 7-ին։ Քաղաքապետարանի կողմից տաքսի ծառայությունների ձեռքբերումը իրականացվել է շրջանակային համաձայնագրերով։

Ըստ Ֆինանսների նախարարության պետական գնումների պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունների՝ քաղաքապետարանը հարմարավետ տեղաշարժ որոշել է ապահովել իր և մայրաքաղաքի 12 վարչական շրջաններից երկուսի՝ Դավթաշենի և Էրեբունու աշխատակազմերի համար։

Մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս