
Պուտինը կստանա՞ Խաղաղության Նոբելյան մրցանակ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նոբելյան հանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կարող են առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալուն (կապված Արևմուտքի կողմից Սիրիային ռազմական հարված հասցնելը կանխելու հետ):
Մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել, թե Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակ հանձնելու վերաբերյալ նախաձեռնող նամակ է ուղարկվել Նոբելյան հանձնաժողովին, որում առաջարկվել է մրցանակի հանձնման համար թեկնածուների փնտրման ժամանակ դիտարկել նաև Ռուսաստանի նախագահի թեկնածությունը:
Նոբելյան հանձնաժողովի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել դա՝ ընդգծելով, որ թեկնածուների անունները գաղտնի են պահվում: Խաղաղության Նոբելյան մրցանակի հաղթողի անունը հայտարարվելու է այս տարվա հոկտեմբերի 11-ին, Օսլոյում: