Ասադը փորձում է ժամանակ շահել. Էրդողան

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր խստապես քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին. «Սիրիական վարչակարգը փորձում է ժամանակ շահել՝ խոստանալով քիմիական զենքը դնել միջազգային վերահսկողության ներքո:

Ցայսօր Ասադը չի կատարել իր որևէ խոստում: Մենք չենք հավատում նրան նաև քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու հարցում: Սիրիական վարչակարգը պետք է պատասխան տա իր իրականացրած սպանությունների համար՝ անկախ նրանից, թե դրանք արվել են սովորական կամ քիմիական զենքի օգնությամբ:

Մահը մահ է, կապ չունի, թե ինչ զենք է կիրառվել, և Ասադի վարչակարգը պետք է պատասխան տա դրա համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30