Բաժիններ՝

Այսօր Կրասնոդարում զոհված 5 քաղաքացիների աճյուններն ու վիրավորները կտեղափոխվեն Հայաստան

Այսօր վաղ առավոտյան Կրասնոդարի երկրամասի Գուլկևիչի շրջանում Սոչի-Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի ունեցած ավտովթարի տուժածները և զոհերի մարմինները տեղափոխվում են Հայաստան:

Այս մասին  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրել է  Գուլկեևիչ քաղաքի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Գուշև Վադիմ Անատոլևիչը, ում վերահսկողության ներքո էլ գտնվում էին վիրավորները վերջին մի քանի ժամերի ընթացքում:

Նա տեղեկացրել է , որ միկրոավտոբուսի հինգ ուղևորները մահացել էին վթարի հետևանքով, իսկ մնացած 12 ուղևորները միջին ծանրության վնասվածքներ էին ստացել: Բժշկի խոսքով՝ նրանց առողջությանը վտանգ չի սպառնում:

Վադիմ Անատոլևիչն ասել է, որ հիվանդանոցում մնացած վիրավորների հարազատները ժամանում են հիվանդանոց՝ իրենց վիրավոր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու նպատակով:

«Այսօր 7-ն արդեն տեղափոխվում են Երևան, իսկ մնացած չորսը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն վաղը: Ճանապարհին խնդիրներ չեն առաջանա, քանի որ թույլատրվում է նրանց այդ վիճակով տեղափոխել, շատ ծանր չեն»,- նշել է  նա:

Վթարի հանգամանքներն ու պատճառները պարզվում են: Միկրոավտոբուսում եղել է 15 ուղևոր:

Հայտնի են Հայաստանի զոհված 5 քաղաքացիներից 4-ի անունները: Վիրավորներից մեկը ութամյա երեխա է: Նրանք են՝

Մարիամ Սահակյան, ծնված 1985թ.
Լուսինա Խաչատրյան
Պիրիկ Պարնեցյան, ծնված 2005թ.
Արմեն Բաբայան, ծնված 1971թ.ծ

Մանրամասները այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30