Բաժիններ՝

Կապանցի դպրոցականները մեկնել են Բուլղարիա

Կապանցի դպրոցականները բուլղարացի իրենց հասակակիցների հետ երեկ մեկնել են Բուլղարիա: Նրանք 5 օրվա ընթացքում կլինեն Զլատիստա, Սոֆիա, Պլովդիվ քաղաքներում, Չելոպիչի հանքավայրում, կծանոթանան Բուլղարիայի մշակութային և պատմական ժառանգությանը:

«Խմբում ընդգրկված են մեր դպրոցի 14-17 տարեկան լավագույն աշակերտները, մասնավորապես, առարկայական օլիմպիադայի հաղթողներ, մեդալի հավակնորդներ: Բոլոր աշակերտները տիրապետում են անգլերեն լեզվին, որով պետք է շփվեն բուլղարացի իրենց ընկերների հետ: Նրանցից յուրաքանչյուր արդեն գիտի իր անելիքը, որով պետք է ներկայանա Բուլղարիայում», – ասաց ծրագրի պատասխանատու Լիլիթ Առաքելյանը:

Ծրագիրը 70 տոկոսով հովանավորել է Եվրամիությունը: Աջակցել են նաև «Արուբիս Բուլղարիա» կազմակերպությունը, «Դանդի Փրիշս Մեթալս Չելոպիչ» և «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերությունները: Ի դեպ, Բուլղարիայի ծրագրի ղեկավար Իլյա Գարկովը «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն էր, ով մի քանի ամիս առաջ է ազատվել աշխատանքից` պայմանագրի ավարտման կապակցությամբ: Օրերս Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց Եվրամիության կրթական, մշակութային հարցերով զբաղվող «Երիտասարդությունը շարժման մեջ» փոխանակման ծրագրի շնորհանդեսը, որի շրջանակներում կազմակերպվել էր Բուլղարիայի դպրոցականների այցը Հայաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս