
«Զապորոժեց»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդին և դիմել փախուստի (տեսանյութ)

tsayg.am-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 17:00-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել Սայաթ-Նովա փողոցում: Ըստ ականատեսի, փողոցով անցնող 2 երիտասարդներից մեկին հարվածել է «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենան: Վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից: Տուժած, Թբիլիսյան խճուղի բնակիչ, 1989 թվականին ծնված Արտյոմ Ռազմիկի Միքայելյանին ականատեսը տեղափոխել է Գյումրի բժշկական կենտրոն: Բժիշկ Կարեն Պողոսյանի փոխանցմամբ, տուժածը ստացել է արմունկային հոդի հոդախախտ և կոտրվածք: Կատարվել է հյուսիսային հոդի անշարժացում: Տղան հրաժարվել է մնալ բժշկական կենտրոնում և դուրս է գրվել: