«Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, այդ թվում արտահերթ լուծումներ առաջադրելու ուղղությամբ»,- ասված է «Ժառանգության» հաղորդագրության մեջ:
«Մեր պայքարը բռնության, ապօրնության դեմ է: Սա ապայքար է հանուն հայ ժողովրդի միասնության: Եկել ենք հաղթանակի հետևից, և բացի հաղթանակից՝ մեզ ոչինիչ պետք չէ»:
«Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում այսօր կկայանա հերթական Էլ Կլասիկոն։ Իսպանիայի առաջնության շրջանակներում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնային»։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը։
«Այո, մենք ունենք այդ կամքը և մենք բոլորս դառնում ենք մի բռունցք: Այդ բռունցքը ջարդելու է քրեաօլիգարխիկ համակարգի ողնաշարը»,-հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը
ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն իր ելույթում ասաց, որ պնակալեզներից մեկից լսեել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս «բարևարշավը» դեմագոգիա է:
Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցան «Սարդարապատ» շարժման նախաձեռնող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը և «Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանը համոզված է, որ նախագահ Սերժ Սարգսյանը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ երկխոսելու ցանկություն ունի: Թե ինչի՞ շուրջ պետք է լինի երկխոսությունը, Շիրակ Թորոսյանը զերծ է մնում մեկնաբանություններից:
«Ժառանգության» առաջնորդը տեղեկացրեց, որ դարձյալ կլինեն մարզային հանդիպումներ: Մարտի 5-ին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Րաֆֆի Հովհաննիսյանը 14:00-ին կայցելի Եռաբլուր, իսկ ժամը 17: 00-ին Ազատության հրապարակում հանրահավաք կլինի:
Մարտի 2-ին, ժամը 14.47-ին ահազանգ է ստացվել, որ առատ տեղումների պատճառով փլուզվել է Շիրակի մարզի Թավշուտ գյուղի 1-ին փողոցի 1-ին անցուղու թիվ 2 տանը հարակից անասնագոմի տանիքը:
«Ժառանգության» առաջնորդն Ազատության հրապարակ կանչեց նաև գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ժողովրդի առաջ պատասխան տալու աղքատության, անգործության, արտագաղթի, մենաշնորհների, բնության խեղման համար: Ուժային և դատական պետական իշխանությունների հակաիրավական գործունեության համար: «Ամոթ Ձեզ Թեղուտի որոշման համար»:
Լիտվայի Հանրապետության Սեյմասի մի խումբ պատգամավորներ փետրվարի 26-ին հանդես են եկել ԼՀ խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խումբ ստեղծելու մասին հայտարարությամբ:
Բրազիլուհի Մարթան տարիներ շարունակ համարվում է աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստուհին:Ահա նրա մասնակցությամբ խաղի մի դրվագ, որը կշարժեր շատ ֆուտբոլիստների նախանձը:
«Սահմանադրական դատարանն առաջանորդվում է կոնկրետ «Սահմանադրական դատարանի» մասին օրենքով և ոչ թե՝ նախադեպային իրավունքով, որ նախորդ փորձերը նախադեպային դառնան»,- 168.am-ին ասաց «Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Երեկ, 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հնգամյա տարելիցի կապակցությամբ, զոհված 10 քաղաքացիների հիշատակին Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում մատուցվեց պատարագ, որին մասնակցում էին Մարտի 1-ի զոհերի ծնողները և հարազատները:
Րաֆֆին, լինելով հանրահավաքի հարթակի տանտերը, Ռուբիկից սահմանազատվելու, նրա հետ իր անհամաձայնությունը բարձրաձայնելու փոխարեն լավ կաներ մոտենար, ընդհատեր նրա խոսքը, եղբայրաբար գրկեր ու բոլորի առջև ասեր. «Ես հասկանում եմ քեզ, բայց քո տված որակումներն ու ձևակերպումներն այնպիսին են, որ վաղն էլ ուզած մարդ կգա ու այս հարթակից խոսքն ինձ ուղղելով կասի. «Այ ախպար շուն, դու ով ես, որ անհայտ հեռուներից եկել ես այստեղ և ուզում ես Հայաստանը կառավարել»: Եվ այդ ժամանակ դու, Ռուբիկ, ինչպես ես պաշտպան կանգնելու ինձ, ինչ ես ասելու այդ մարդուն»։
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 74-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներով ՍԴ կարող են դիմել Հանրապետության Նախագահի թեկնածուները:
«Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել շտապած աշխարհի պետությունների շնորհավորական ուղերձներում, եթե ուշադրություն դարձնեք, առյուծի բաժին են կազմում ակնկալիքները Սերժ Սարգսյանից»,-ասում է Ս.Սաֆարյանը
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին շարունակում է պնդել, որ 2022-ին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը պետք է անցկացվի ձմռանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս՝ մարտի 1-ին, ժամը 07.30-ին, Վ. Փափազյան փողոցի մի տնից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդուարդ Հովհաննիսյանի
Դրա հիմնական տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ «ընկերներ» և «լուսանկարներ» բաժինները նշվող հատվածները փոխարինվել են ոչ մեծ կոճակով, իսկ «օգտատիրոջ մասին» տեղեկատվության հատվածը մեծացվել է և տեղադրվել հենց օգտագործողի լուսանկարի տակ և այլն:
Փետրվարի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 34 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը
Լայն տարածում ունեն հետևյալ դեպքերը. դրսի ապակու վրա նշվում է մեկ այլ զեղչ, ներսում փակցվում է այլ զեղչ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ձերբակալված Շ. Ղուկասյանն աշխատում է «Յունիբանկ»-ի Զեյթունի անվտանգության ծառայությունում։
«Սրանից մի կողմից Թուրքմենստանի հոտ է գալիս, մյուս կողմից՝ Սովետի, որտեղ ռեֆերատ գրող ուսանողից մինչև ակադեմիկոս պարտավոր էին պարբերաբար մեջբերել «մեծ Լենինից» ցիտատներ։ Մտածող մարդկանց մոտ դա զզվանքից բացի այլ զգացողություն չէր առաջացնում»,-գրել է Բ. Եսայանը
Եվրոպական հանձնաժողովը պատրաստվում է տուգանել Microsoft ընկերությանը, քանի որ Windows օպերացիոն համակարգի տեղադրումից հետո այն տեղակայում է Internet Explorer դիտարկիչը (браузер) և օգտագործողներին հնարավորություն չի տալիս ընտրություն կատարել:
ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը մարտի 2-ին հրապարակել է հետընտրական հերթական միջանկյալ զեկույցը՝ փետրվարի 18-ի Նախագահի ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումների վերաբերյալ:
Փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 119,952,133 ԱՄՆ դոլար 408.28 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։