«Սա՞ է Ձեր նոր Հայաստանը, երբ ժողովրդին իրար դեմ եք հանում». Նիկոլ Փաշինյան

Ազատության հրապարակում շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը: Նա մեկ առ մեկ հիշատակեց  2008-ի մարտի 1-ի զոհերին: Փաշինյանը նշեց, որ 5 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի դեմ հանեցին տարածաշրջանում ամենամարտունակ բանակը:

Բայց, ըստ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ քաղաքացուն կանգնեցրեց ոչ թե բանակը, այլ սերը, քանի որ ՀՀ քաղաքացին սիրում է մեր բանակը, ոստիկանությանը, Երևանը: Նա ասաց, որ 2013-ի փետրվարի 18-ին կատարվածը հարգանքի մեծագույն տուրք էր 2008-ի մարտի 1-ի զոհերին: Փաշինյանի խոսքով՝ ժողովուրդը չուրացավ և չի ուրանա մարտի 1-ի արյունը, սխրանքը՝ չնայած Սերժ Սարգսյանի ջանքերը ուղղված էին դրան:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը 2012-ին կայացած ՀՀԿ համագումարի ընթացքում հայտարարեց, թե «Սա Հայաստանն է, և վերջ», սակայն ետընրական 10 օրը բավարար էր՝ հասկանալու համար, որ Սերժ Սարգսյանն իր նախորդի տխրադեմ շարունակողն է: Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ դրա վառ ապացույցը տեղի ունեցավ ԵՊՀ-ում, որտեղ հանրապեական ռեկտորի հանարապետական օգնականը դասադուլ հայտարարած ուսանողների դեմ մարտի կանչեց ախլքալաքցիների զորքին. «Սա ամոթալի և աղետալի փաստ է: Սա՞ է Ձեր նոր Հայաստանը, երբ ժողովրդին իրար դեմ եք հանում»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք այլևս թույլ չեն տալու, որ հայ ժողովրդին բաժանեն մասերի. «Մենք միասնական ժողովուրդ ենք, և վերջ»:

Կարդացեք նաև

«Մեր պայքարը բռնության, ապօրնության դեմ է: Սա ապայքար է հանուն հայ ժողովրդի միասնության: Եկել ենք հաղթանակի հետևից, և բացի հաղթանակից՝ մեզ ոչինիչ պետք չէ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս