«Ժառանգության» հայտարարությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին

ԲՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից կարճ ժամանակ անց Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին հայտարարություն է տարածել նաև «Ժառանգություն» կուսակցությունը։

«Քննարկվեցին փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած քաղաքական ճգնաժամի հետ առնչվող խնդիրներ: Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաստատեց իր դիրքորոշումն առ այն, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, համարելով դրանք կեղծված: Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստանի քաղաքացիների բացարձակ իրավունքն է պահանջել սեփական իրավունքների, այդ թվում` ընտրական իրավունքի հարգում: Նրանք նաև կիսեցին Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա շտաբի ներկայացուցիչների մտահոգությունները՝ երկրում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի անընդունելի լինելու և փոփոխությունների հրամայականի կապակցությամբ: «Բարգավաճ Հայաստանը» ևս գտնում է, որ յուրաքանչյուր քայլի հանդիպող անարդարությունը, իշխանության տարբեր օղակների կողմից քաղաքացու արժանապատվության ոտնահարման՝ սովորական դարձած գործելաոճը, օրավուր մեծացնում են հանրային դժգոհությունը։ Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց իրենց դիրքորոշումը, համաձայն որի «Բարգավաճ Հայաստանը» եղել ու մշտապես լինելու է ժողովրդի կողքին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, այդ թվում արտահերթ լուծումներ առաջադրելու ուղղությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031