 
                        ՀԱԿ անդամ «ԺՈՒԿ»-ը սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին
 
                                    Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցան «Սարդարապատ» շարժման նախաձեռնող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը և «Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը:
Ժիրայր Սէֆիլյանը հույս ունի, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր նոր քաղաքական մշակույթով այս անգամ հնարավորինս քիչ սխալներով միասին կհասնի նպատակին: «Մեր ընթացքն անկասելի է, այս անգամ մեզ չեն կարողանում կանգնեցնել»,- ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը: Նա նշեց, որ ամբոջ Սփյուռքը միանում է իրենց և միասին են կերտելու բոլորի երազած Հայաստան պետությունը: Նա նաև նշեց, որ այլևս ոչ մեկն իրավունք չունի խաբելու ժողովրդին: »Ոչ մի կասկածելի գործիչ չենք թողնելու բարձրանալ այս բեմ»,-ասաց Ժիրայր Սէֆիլյանը:
«Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահ Մանուէլ Գասպարյանն էլ հայտարարեց, որ սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին: «Եկել եմ սատարելու Րաֆֆի Հովհաննիսյանին` համարելով, որ ինքը ժողովրդի քվեն վաստակել է»,- ասաց Մանուել Գասպարյանը: Նա հայտարարեց, որ որևի մեկին չի հաջողվի վաստակել այս ժողովրդի քվեն, եթե անկեղծ չի ժողովրդի հետ: Նա հավատացրեց,որ պայքարը հասցնելու են տրամաբանական ավարտին, իսկ ավարտը լինելու է հաղթանակը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        