«Այդ բռունցքը ջարդելու է քրեաօլիգարխիկ համակարգի ողնաշարը»

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ևս միացավ Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին: Նա հայտարարեց, որ ամբողջ հայ ժողովուրդն այժմ նայում է  այս հրապարակին  և ունի մեկ հարց` կա՞ արդյոք կամք այս շարժումը մինչև վերջ տանելու և երկիրը քրեաօլիգարխից համակարգից ազատելու համար:

«Այո, մենք ունենք այդ կամքը և մենք բոլորս դառնում ենք մի բռունցք: Այդ բռունցքը ջարդելու է քրեաօլիգարխիկ  համակարգի ողնաշարը»,-հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:  Նա նշեց, որ  մի քանի օրից ամբողջ ժողովուրդը կլինի հրապարակներում: Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը պարտվել է, և այս անօրինական իշխանությունները պետք է գնան: Նա շեշտեց, որ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը բավարար չէ,  ՀՀԿ-ն պետք է հրաժարական տա բոլոր պետական և տեղական ինքնակառամարման մարմիների պաշտոններից: «Մենք պետք է  լինենք մեր պետության լիարժեք տերը»,-եզրափակեց Ա. Ղուկասյանը:

Տեսանյութեր

Լրահոս