Րաֆֆի Հովհաննիսյանն ի վիճակի է համախմբել հասարակության տարբեր շերտերի. Կարապետ Ռուբինյան
ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն իր ելույթում ասաց, որ պնակալեզներից մեկից լսել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս «բարևարշավը» դեմագոգիա է: «Որ Սերժ Սարգսյանը փակ հանարահավաքներ էր անում և հանդիպում տարբեր սեռի չեբուռաշկաների հետ, խոսում թարս աճող վարունգի մասին, դա դեմագոգիա՞ չէր, Րաֆֆի Հովհաննիսյանի բարևարշավը դեմագո՞գիա էր»:
Կարապետ Ռուբինյանը նշեց, որ կա հասարակության 10-15 տոկոս ընտրազանգված, ով վախենալով գնում և ձայն է տալիս գործող իշխանության թեկնածուին: «Մենք կարող ենք այդ մարդկանց խղճալ, կարեկցել, ինչ-որ մարդկանց ներել, բայց կան նաև մարդիկ, ովքեր իրենց մորթապաշտությունը հիմնավորելու համար սկսում են հիմնավորումներ բերել, որ մեր ժողովրդին թևաթափ անեն»: Նա խոստացավ, որ լինելու են հեղափոխական փոփոխություններ:
Կարապետ Ռուբինյանի խոսքով՝ այժմ նույն իրավիճակն ունենք, ինչ նախորդ կեղծված ընտրություններից հետո. «Նախորդ պայքարները, ոչ թե Ձեր մեղքով, բայց չենք հաջողել»: Այժմ, ըստ Կարապետ Ռուբինյանի, դրական է այն, որ հասարակությունը շատ ավելի հասունացած է և պայքարի ավելի շատ փորձ ունի: Նա նաև նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ի վիճակի է համախպմբել հասարակության տարբեր շերտերի: