Այս մասին հայտարարել է Բիձինա Իվանիշվիլիի մամուլի ծառայությունը:
«Արքայական ակումբը» փորձում էր վիճարկել արգենտինացու կարմիր քարտը, սակայն Բողոքարկման կոմիտեն մերժել է «Ռեալին», և այժմ արդեն վստահորեն կարող ենք ասել, որ «Բարսելոնայի» դեմ այսօր կայանալիք հանդիպմանը Դի Մարիան չի մասնակցի։
«Մեր սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանին ես ճանաչում եմ մոտ 30 տարի և վստահ եմ, որ տեղայնական կամ որևէ այլ շովինիզմից նա չափազանց հեռու է: Նա խոսում է մեր երկրի իրական արատների մասին, որոնք, սակայն, որևէ կապ չունեն այն հանգամանքի հետ, թե ինչպիսի ծագում ունեն այդ երկրի ղեկավարները»:
«Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու գնացող քաղաքացիներին երեկ ուղեկցում էր ոստիկանության հրեշտակների գունդը»:
Տարօրինակը միայն մի բան է՝ զուգադիպությունը: Առեղծվածային զուգադիպությունը: Փաստորեն մարդիկ, ովքեր 2008-ին Հայաստանում «հեղափոխության» փորձ արեցին, բայց չհաջողեցին, կանգնել էին կողք-կողքի` առանց «Բարևի»:
«Պարզվում է` ի թիվս առանձին խմբի քաղաքացիների՝ Հայաստանում հասարակական տրանսպորտից անվճար երթևեկելու իրավունք ունեն նաև ՀՀ ազգային հերոսները»:
«Գյումրու ոստիկանապետի ազատումը, բնականաբար, կապված է փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Գյումրիում արձանագրված Ս. Սարգսյանի համար խայտառակ արդյունքների հետ»:
«Սերժ Սարգսյանը մարտի տասներկուսին հանդիպելու է Վ. Պուտինի հետ, որոշ գնահատումներով` քննարկվելու է ոչ միայն Մաքսային և Եվրասիական միության հարցը, այլև ապագա վարչապետինը»:
««Եթե մտածում եք, որ Հանրապետականը պետք է ձեր ուզած պահին, ձեր ուզած ծաղիկների գույնով այնտեղ լինի, չարաչար սխալվում եք»»:
«Մարգարյանի հանդեպ բացասական վերաբերմունք ձևավորվել է շատերի նկատմամբ նրա կողմից ցուցաբերված ոչ բարյացակամ վերաբերմունքի պատճառով»:
«Գալուստ Սահակյանն անդրադառնալով խորհրդարանը ցրելու և նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու «Ժառանգության» առաջարկին՝ հեգնել էր՝ ասելով, որ նախորդ ընտրություններում մի կերպ հինգ տոկոսը հաղթահարեցին, հիմա ուզում են արտահերթ ընտրություններով իրենց «տունը քանդե՞լ»»:
Ինքնասպանություն գործած տղամարդն ամուսնացած էր, ուներ 2 որդի և 1 հաշմանդամ դուստր: Ինքը ևս 2-րդ կարգի հաշմանդամ էր:
2 տարեկան Ալեն Հարությունյանը հիմա կոկիկ, ժպտերես ու կյանքով լի փոքրիկ մարդ է, ով հաճախում է «Հայ օգնության ֆոնդ» (ՀՕՖ) կենտրոն և դեռ սովորում է մյուս երեխաների հետ հարաբերվել, ադապտացվել մի միջավայրի, որն իր համար թեև խորթ է, այնուամենայնիվ՝ հետաքրքիր ու հաճելի է:
Մարտի 1-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցում` «Բասեն» խանութի մոտակայքում, ավտոբուսը ընկել է ջրափոսը և թեքվել:
ՕԵԿ քաղխորհուրդն այսօրվա նիստում որոշել է, որ կուսակցությունը մասնակցելու է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին և հաստատել է համամասնական ցուցակի առաջին եռյակը: Ըստ այդմ, երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, երրորդը` բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:
Սխտորը հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ Բույսի ֆիտոնցիդների մանրէասպան հատկությունների մասին գրվել է անդրանիկ բժշկական գրքերում։
Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Գյուրջյան փողոցում բախվել են «Բյուդ» մակնիշի Լ 3196 համարանիշի և թիվ 6 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 2234 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Microsoft ընկերությունն առաջին անգամ հայաստանցու՝ հանրաճանաչ տառաստեղծ Ռուբեն Թառումյանին պատվիրել է հայերեն տառատեսակներ ստեղծել, որն այնուհետև կօգտագործվի ընկերության ծրագրերի հայերեն տարբերակների մեջ:
Մարտի 28-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սպասվում է պրեմիերա: Թատերասերների դատին է հանձնվելու Ռեյ Կունիի «Out of order» պիեսի բեմադրությունը, որը կոչվում է «Վարչապետի խորհրդականը, ընդդիմության առաջնորդի քարտուղարուհին և… դիակը»:
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ իր պաշտպանյալը ծնվել է 1976-ին, սակայն նրա հետ ճանաչման էին ներկայացվել 1991, 1996 և 1985-ին ծնված անձինք:
«Երբեք չպետք է դադարեցնենք պայքարը, իշխանությանը գցելու բոլոր միջոցներն արդարացված են: Ես միշտ ժողովրդի հետ եմ, ես միացած եմ, նշանակություն չունի` ով է առաջնորդում, կարևորն այն է, որ ժողովուրդն իր արդարացի պայքարը տանում է, բնական է` մի օր արդյունք կտա, երբե՛ք թող չհուսահատվի ժողովուրդը»:
Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը պարզաբանեց, թե ի վերջո ինչո՞ւ իրենք կոչ արեցին ՀԱԿ համակիրներին մարտի մեկին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ և միանալ այդ ժամին նույն վայրում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին:
Դեռ պարզ չէ 2 օր առաջ Արմավիրի մարզում մահացած նորածին Մերի և Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը:
Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով՝ հանցագործություն կատարած անձին տեղափոխել են ոստիկանության Ավանի բաժանմունք:
Մահարիշի մենեջմենթի համալսարանի պատվիրակության անդամ Ռոբերտ Ուինն իր տիկնոջ հետ այսօր ժամանել է Հայաստան: Համալսարանի պատվիրակությունն առաջին անգամ Հայաստան էր ժամանել 1989թ.՝ ՄԱԿ-ի՝ երկրաշարժից տուժած բնակչությանն օգնություն ցույց տալու ծրագրի շրջանակներում:
Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում մատուցվեց պատարագ, որին ներկա էին Մարտի 1-ի զոհերի ծնողները և հարազատները:
Հարկումը բացառող համաձայնագիրն այսօր նախաստորագրվել է
Հետախուզության արդյունքում պարզվեց, որ ներսում կա երեք տուժած: Հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ փրկարարները պարանների օգնությամբ շենքի վերին հարկերից տարհանեցին տուժածներին և հանձնեցին դեպքի վայր ժամանած շտապօգնության ծառայության աշխատակիցներին:
168.am-ի հետ զրույցում քաղաքացիները իրենց ցավակցությունն էին հայտնում զոհվածների ընտանիքներին և նշում, որ Մարտի 1-ը հայ ժողովրդի պատմության ամենադաժան էջերից մեկն է:
Մարտի 1-ը համազգային ողբերգություն է, որը չի ճանաչում կուսակցական և քաղաքական պատկանելություն: Այդ օրը զոհվել են իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքների համար պայքարող ՀՀ քաղաքացիները՝ առանց կուսակցական պատկանելության: