Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց առաջիկա օրերի ծրագրերը

Ազատության հրապարակում շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Վերջինս, ինչպես խոստացել էր երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացրեց առաջիկա օրերի գործողությունների ծրագիրը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ մարտի 4-ին տեղյակ կպահի Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու մասին: Հարցը կքննարկեն իրավաբաններն ու որոշում կկայացնեն:
«Ժառանգության» առաջնորդը տեղեկացրեց, որ դարձյալ կլինեն մարզային հանդիպումներ: Մարտի 5-ին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Րաֆֆի Հովհաննիսյանը 14:00-ին կայցելի Եռաբլուր, իսկ ժամը 17: 00-ին Ազատության հրապարակում հանրահավաք կլինի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031