Բաժիններ՝

Այս շաբաթ հայաստանյան բանկերը գնել են 120 միլիոն դոլար

Փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 119,952,133 ԱՄՆ դոլար 408.28 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 124,801,239 ԱՄՆ դոլար 409.39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում իրականացվել է 12,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 409.81 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել 2,150,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք  409.43 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,372,606 EUR 535.24 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 17,652,038 EUR 538.02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 613,362,700 ՌԴ ռուբլի 13.31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 112,739,420 ՌԴ ռուբլի 13.48 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս