Ուղենշային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Հոկտեմբերի 08-ին տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGN60294182) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 12 մլրդ 730 մլն դրամ, որից մրցակցային` 11 մլրդ 500 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 230 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 665 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 461 518 633 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.6349 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.6500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: