
Գարիկ Մարտիրոսյանը՝ Շերի մասին. Ո՞վ է նա, իրականում ոչ ոք (տեսանյութ)

Ուկրաինական «Ինչպես 2 կաթիլ» հեռուստանախագծի ժյուրիի անդամ Գարիկ Մարտիրոսյանը հաղորդման ժամանակ սկանդալային հայտարարություններ է հնչեցրել երգչուհի Շերի հասցեին, ինչը համացանցում բուռն քննարկումների է արժանացել:
Հիշեցնենք, որ ըստ հաղորդման նախագծի՝ մասնակիցները կրկնօրինակում են հայտնի երգիչ-երգչուհիների ոչ միայն երգերը, այլև նրանց արտաքինը: Երբ հաղորդման մասնակիցներից մեկը ներկայացրել է Շերին, Մարտիրոսյանն ասել է, որ ինչպես Շերի ողջ ստեղծագործական կյանքը, այնպես էլ մասնակցի ներկայացրած կերպարն իր համար դատարկություն են:
«Եկեք հիշենք Շերին. ո՞վ է նա։ Իրականում ոչ ոք։ Պարզապես ճանաչված երգչուհի, ում անհնար է համեմատել, օրինակ, Էլլա Ֆիցջերալդի, Մայքլ Ջեքսոնի, Մադոննայի հետ»,- ասել է Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: