Լիտվացի պաշտոնյաները Վիլնյուսում որևէ փաստաթղթի ստորագրում հնարավոր չեն համարում

Լիտվայի կառավարության ներկայացուցիչները միահամուռ պնդում են, որ հաջորդ ամիս Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի որևէ տարբերակի նախաստորագրում չի նախատեսվում, այսինքն նման ակնկալիքներ ունենալ պետք չէ։  Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Լիտվայի նախագահի, կառավարության և արտգործնախարարության տարբեր պաշտոնյաներ, որոնք խնդրեցին չհրապարակել իրենց անունները, ըստ ռադիոկայանի՝ նշել են, որ դա հնարավոր չէ մի քանի պատճառներով։ Նախ և առաջ, ինչպես նրանք են ասում, գագաթնաժողովին մնացել է հաշված շաբաթներ, և քանի հարյուր էջանոց այդ մեծ փաստաթուղթը արմատապես ձևափոխել հնարավոր չէ զուտ ֆիզիկապես։ Բացի այդ Եվրահանձնաժողովի պաշտոնյաները Հայաստանի հետ տեղի ունեցած այդ երկար բանակցային գործընթացի ընթացքում Ասոցացման համաձայնագիրը դիտարկել են որպես մեր ընդհանրություն, և այդ փաստաթղթի որոշ մասեր առանձնացնելու և դրանք ստորագրելու կամ նախաստորագրելու համար իրենց անհրաժեշտ է նոր բանակցային մանդատ ստանալ կամ Եվրահանձնաժողովից կամ ԵՄ անդամ պետություններից։ Լիտվացի պաշտոնյաներն ասում են, որ գործընթացը պետք է սկսել զրոյից և դրա համար անհրաժեշտ են ամիսներ, եթե ոչ տարիներ։

Նրանք նաև նշում են, որ Բրյուսելում եվրոպացի պաշտոնյաները բավական հիասթափված են Հայաստանի՝ վերջին պահին կայացրած անակնկալ որոշմամբ և առանձնապես մեծ ցանկություն չունեն շատ արագ աշխատել, հասցնել, փաստաթուղթը գագաթաժողովից առաջ արմատապես փոփոխել։

Լիտվացի պաշտոնյաների մոտ գերակշռող զգացումը Հայաստանի նկատմամբ ըմբռնումն է և նույնիսկ կարեկցանքը։ Նրանք հասկանում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը այդ որոշումը կայացրել է Ռուսաստանի ճնշման տակ. նշում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս կատարած այցը Բաքու, Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքի հանգամանքը, և այդ ամենը համարում են Հայաստանի վրա ռուսական ճնշման մի մաս։ Այդ պատճառով էլ, նրանք ասում են, որ Հայաստանի այդ քայլին պետք է ըմբռնումով մոտենան։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս