
Համաներումով 278 անձ է ազատ արձակվել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 20:00-ի դրությամբ, ազատ են արձակվել 278 դատապարտյալներ, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
«Նուբարաշեն» ՔԿՀ – 42,
«Արթիկ» ՔԿՀ – 31,
«Վանաձոր» ՔԿՀ – 11,
«Գորիս» ՔԿՀ – 12,
«Էրեբունի» ՔԿՀ – 23,
«Սևան» ՔԿՀ – 36,
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ – 1,
«Կոշ» ՔԿՀ – 57,
«Վարդաշեն» ՔԿՀ – 33,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 7,
«Աբովյան» ՔԿՀ – 11, կին – 10, անչափահաս – 1,
«Հրազդան» ՔԿՀ – 14: