Թուրքիայի էլեկտրակայանների քանակը հասել է 861-ի. Թաներ Յըլդըզ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայի էներգետիկ հզորությունն աճել է 10 տոկոսով, իսկ էլեկտրակայանների քանակը՝ 17 տոկոսով.
«2012 թվականի օգոստոսի դրությամբ Թուրքիայի էներգետիկ հզորությունը կազմում էր 55.380 մեգավատտ, մինչդեռ այս տարվա օգոստոսի դրությամբ այն աճել է 10.4 տոկոսով՝ հասնելով 61.151 մեգավատտի:
Միևնույն ժամանակ էլեկտրակայանների քանակն աճել է 17 տոկոսով և նախորդ տարվա 733-ից հասել է 861-ի: Այս տարվա առաջին 8 ամսվա ընթացքում էներգետիկ ոլորտում ներդրվել է 6 միլիարդ դոլար»: