Ոստիկանները խիստ հսկողություն են սահմանել ՀՀԿ գրասենյակի շրջակայքում
Երեկոյան ժամը 20:00-ին տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմի նիստը, որի ընթացքում ենթադրվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին կներկայացնի Մոսկովյան այցի մանրամասները: aravot.am-ի փոխանցմամբ՝ ժամը 17:00-ին քաղաքացիական ակտիվիստները ՀՀԿ գրասենյակի մոտ նախատեսում էին ակցիա անցկացնել ընդդեմ Հայաստանի՝ ընդդեմ Մաքսային միության անդամակցության։ Սակայն ոստիկանները խիստ հսկողություն են սահմանել ՀՀԿ գրասենյակի շրջակայքում:
Թույլ են տալիս ՀՀԿ գրասենյակին մոտենալ միայն լրագրողներին, այն էլ՝ լրագրողական փաստաթղթերը ստուգելուց հետո: Ոստիկանների թիվը ավելանում է, եւ ակցիա համար եկած ակտիվիստներին հրելով հեռացնում են ՀՀԿ շենքի տարածքից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: