
Հասան Ռոուհանին «Վեցյակի» հետ բանակցելու լիազորությունը հանձնել է ԱԳՆ-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երկրի միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» հետ բանակցելու լիազորությունները շնորհել է երկրի ԱԳՆ-ին: Այս մասին նշված է Իրանի նախագահի պաշտոնական կայքում: Ռոուհանին ընդգծել է, որ Իրանի ԱԳՆ-ը պատրաստ է «Վեցյակի» հետ բանակցություններին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց է դառնալու արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Մինչ այս միջուկային ծրագրի շուրջ գլխավոր բանագնացի պաշտոնը զբաղեցնում էր Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը: