
Սիրիային ռազմական հարված հասցնելը կվնասի համաշխարհային տնտեսությանը. Չինաստանի ֆինանսների փոխնախարար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիային ռազմական հարված հասցնելը կհանգեցնի նավթ գնաճին՝ դրանով իսկ հարվածելով համաշխարհային տնտեսությանը:
Այս մասին G-20-ին նվիրված այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ֆինանսների փոխնախարար Չժու Գուանյաոն: Վերջինիս խոսքերով՝ Սիրիական խնդրի լուծման համար անհրաժեշտ են քաղաքական միջոցներ.
«Ռազմական գործողությունները բացասական ազդեցություն կարող են ունենալ համաշխարհային տնտեսության վրա, ինչը հատկապես վերաբերում է նավթի արժեքին՝ հանգեցնելով դրա բարձրացմանը»: