
Խոշոր ավտովթար` Բուրաստանի գյուղապետարանի դիմաց

shamshyan.com –ի փոխանցմամբ` սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Բուրաստան գյուղի գյուղապետարանի դիմաց բախվել են «ԳԱԶ 32213» մակնիշի 1221 Լ համարանիշի եւ «ԻԺ» մակնիշի 28 ԼՕ 388 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «ԻԺ»-ը կողաշրջվել է, իսկ «Գազել»-ը` գլխիվայր շրջվել: Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, 5 հոգի տեղափոխվել են Արարատի հիվանդանոց, իսկ մեկը` Երեւան: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել գյուղացիները, եւ տեղամասային տեսուչը, ում ավելի շատ գյուղում ճանաչում են որպես «Թաղային Յուրա»: Նրանց ուժերով էլ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: «Գազել»-ը սպասարկում էր Երեւան-Արտաշատ երթուղին:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: