
Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին փաստագրական ֆիլմ է արժանացել

Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծին» է արժանցել իտալացի ռեժիսոր Ջանֆրանկո Ռոսիի «Sacro GRA» («Հռոմի օղակաձեւ սուրբ ճանապարհը) փաստագրական ֆիլմը, հաղորդում է Agence France-Presse:
«Երբեւէ մտքովս չէր անցել, որ փաստագրական ֆիլմը կարող է հաղթել Վենետիկի կինոփառատոնում»,-հայտարարել է Ռոսին` արձանիկն ստանալիս: Ֆիլմը պատմում է Հռոմի ավտոմագիստրալի եւ մարդկանց առօրյա կյանքի մասին:
Ժյուրիի «Գրան պրին» շնորհվել է թայվանցի ռեժիոր Ցայ Մինլյային` «Անտուն շներ» ֆիլմի համար:
Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի է արժանացել Թեմիս Պանուն` հույն ռեժիսոր Ալեքսանդրոս Ավրանասի «Օրիորդ բռնություն» (Miss Violence) ֆիլմում խաղի համար: Ավրանասն արժանացել է նաեւ «Արծաթե առյուծի»` լավագույն ռեժիսորական աշխատանքի համար:
Լլավագույն կանացի դերի համար մրցանակը շնորհվել է իտալացի դերասանուհի Ելենա Կոտային` ռեժիսոր Էմմա Դանթեի «Պալերմոյի փողոցը» ֆիլմում խաղի համար: