
Վրաստանի նախագահի պաշտոնին 52 թեկնածու է հավակնում

Վրաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար շաբաթ ավարտվել է թեկնածուների առաջադրումը, տեղեկացնում է «Грузия Online»-ը:
Ընտրական հանձնաժողովը ընդամենը 52 դիմում է ստացել: Թեկնածուներից 41-ն առաջադրվել է քաղաքական կուսակցությունների, 11-ը` նախաձեռնող խմբերի կողմից:
Թեկնածուներից վեցի գրանցումը մերժվել է, երեքինը` երկքաղաքացիության պատճառով, մյուս երեքինը` փաստաթղթային անճշտությունների:
ԿԸՀ-ն արդեն պաշտոնապես գրանցել է կառավարող «Վրացական երազանքից» Գեորգի Մարգվելաշվիլիին, լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիին:
ԿԸՀ-ն թեկանծուների գրանցումը կավարտի սեպտեմբերի 27 –ին: Վրաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 27-ին: