
Երկնքից ընկած փամփուշտը ծանր վիրավորել է 7-ամյա երեխային

Դաղստանի Դերբենտ քաղաքում 7-ամյա Հաջին հրազենային վնասվածք է ստացել՝ առանց կրակոցի։ Գնդակն ընկել է երկնքից և հարվածել երեխայի գլխին այն ժամանակ, երբ նա բակում խաղում էր ընկերների հետ։
Տղաները պատմում են, որ խաղի ժամանակ նա հանկարծ գետնին է ընկել։ Տղայի ծոծրակից արյուն է եկել, և վախեցած երեխաները օգնություն են կանչել։ Շտապ օգնության բժնշկները, տեղ հասնելով, անգամ չեն կարողացել միանգամից ճիշտ ախտորոշել՝ ինչ է տեղի ունեցել։ Նրանք սկզբում մտածել են, որ երեխան վայր է ընկել և վնասել գլուխը, սակայն հիվանդանոցում պարզվել է, որ վնասվածքը հրազենային է։
Դերբենտի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Նասրուլ Ռամազանովը LifeNews-ի թղթակցին ասել է, որ գնդակը հասել է ուղեղին, և երեխայի կյանքը վտանգի չենթարկելու համար՝ այն դեռ չեն հանում։
Մինչև գնդակը չհանեն, հնարավոր չի լինի պարզել, թե ինչ տեսակի զենքից են կրակել և ինչ հեռավորությունից։ Հարևաններից ոմանք ճայթյուն են լսել, սակայն կոնկրետ որտեղ՝ դժվարանում են ասել։ Գնչակն ընկել է երկնքից և հարվածելով երախայի գլխին՝ խրվել է ծոծրակի մեջ։
Ոստիկանները փնտրում են կրակոցի հեղինակին, սակայն դեռևբ անարդյունք։