Խոշոր հյուրանոցներից մեկի սպասուհին բացահայտել է, թե ինչով են լվանում սպիտակեղենը և ինչպես են վարվում աշխատողների հետ
Էստոնական խոշոր հյուրանոցներից մեկի նախկին սպասուհին բացահայտել է իր աշխատանքի որոշ գաղտնիքներ, հաղորդում է DELFI-ն:
Նա պատմել է, որ հյուրանոցում աշխատանքի է ընդունվել ութ տարի առաջ: Հյուրանոցի անունը չի նշվում: Նկարագրելով իր պարտականությունները` սպասուհին պատմել է, որ ստիպված է եղել աշխատել եւ որպես սանտեխնիկ, եւ որպես էլեկտրիկ, ինչպես նաեւ ամեն օր բացել եւ կարգի բերել բազմոցները. «Հարակավոր էր միայն տեսնել այդ բազմոցների վիճակը: Վախենում էի, որ դրանք կարող են ուղղակի մասերի բաժանվել»:
«Ավելի շատ ինձ հետաքրքում էր, թե ինչով են լվանում սպիտակեղենը: Սպասուհիներին հնարավոր էր ճանաչել …ձեռքերից , որոնք ճաքճքած ու գրգռված էին` անհասկանալի կարմիր ցանով: Գումարած կենցաղային քիմիան, որը մենք օգտագործում էինք ամեն օր` փորձելով քողարկել լոգարանի եւ զուգարանակոնքերի անհարթությունները»:
Նա նշել է, որ իրենց մասնագիտությունն ամենեւին էլ անվտանգ չէր`կարող էին ոտքերին ընկնել բազմոցների ծանր տախտակները, ծանր սայլակաները, գումարած` ամենօրյա աշխատանքը քիմիական նյութերով. «Ղեկավարությունը խնդրում էր, որ ասենք, որ վնասվել ենք տանը: Երեք անգամ ես արտադրական վնասվածք եմ ստացել, սակայն «շտապօգնություն» թույլ չեն տվել կանչել»: