
Իվանին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանից

Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1961 թ. ծնված Իվան Մ.-ին, որը մարտի 1-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: