
Այրվել են «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ի» տանիքի փայտե կառուցատարրերը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 7-ին, ժամը 16.43-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Օրբելի փողոցի թիվ 41 հասցեում գտնվող «Ֆիզոթերապիայի հիվանդանոցի» տանիքում: Դեպքի վայր էին մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ ՕԽ և ՀՆՓԱԻ փրկարար ջոկատը:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17.09-ին, մարվել՝ 17.34-ին: Այրվել են ՀՀ ԱՆ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ի» տանիքի փայտե կառուցատարրերը` 70քմ մակերեսով: