
Բոլոր հնարավոր եւ անհնարին ձեւերով հասնելու ենք արադարության. Էմիլ Բուդաղյան

Henaran.am-ի տեղեկություններով, Բուդաղյանների արտերկրում ապրող գործարար բարեկամները առաջիկա օրերին Հայաստան են գալու: Նրանց խիստ զայրացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության որոշումը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը:
Henaran.am-ի հետ զրույցում Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների հարազատները չցանկացան մեկնաբանել որեւէ տեղեկություն: «Մենք չենք ուզում հավատալ, բայց մեղավորը չպետք է անպատիժ մնա: Բոլոր հնարավոր եւ անհնարին ձեւերով հասնելու ենք արադարության»,-հուզվեց Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը: Վերջինս չմանրամասնեց, թե որոնք են լինելու այդ ձեւերը:
«Երկրի նախագահին դիմում ենք գրել, պատասխանը չկա, եթե Արտակին ձերբակալեն՝ պատերազմ եմ հայտարարելու: Բայց Սերժ Սարգսյանը կարծում եմ մի բան կանի, նորից եմ նամակ գրելու, ասուլիս եմ անելու»,-ասել է Է. Բուդաղյանը:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: