Հայ աղջիկներին հաճախ կարելի է տեսնել բարձրակրունկ կոշիկներով, համարձակ դեկոլտեներով, թափանցիկ ու կարճ կիսաշրջազգեստներով:
Է. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Էքստազի» կարաոկե ակումբում Ք. Ա.-ի, վերջինիս քրոջ և ընկերուհիների հետ պարելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Ա. Մ.-ի հետ, որից պարզաբանումներ պահանջելու նպատակով դուրս է հրավիրել նրան ու շարունակվող վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է Ա. Մ.-ի կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս։
Երևանի Հյուսիային պողոտայով քայլելիս` կարելի է հանդիպել ամենատարբեր ազգությունների և մշակույթների ներկայացուցիչների` ռաբիս նվագող կլառնետահարից մինչև դասական ջութակահար և իրանցի կիռաթիստ: Սակայն դժվար թե որևէ մեկի մտքով անցներ, որ Երևանի կենտրոնում կտեսնի հնդկացիների: Սա նոր երևույթ է, որն ի հայտ է եկել վերջին մեկ-երկու շաբաթում:
Մ. Սարգսյանը տեղեկացրեց, որ նախնական վարկածով՝ Ալիկ Ջանվելյանի մահվան պատճառը սրտի կաթվածն է: Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքնրտ դեռ չեն ստացվել:
Հաճախորդներ գտնելու համար հիմնականում կայանել է «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտ և տաքսի ծառայություն մատուցել նաև համալիր այցելող մարմնավաճառներին։
Քաղավիացիայի վարչության լրատվական բաժնի ղեկավար Նելլի Չերչինյանը 168.am-ին հայտնեց, որ փաստաթղթի հետ կապված աշխատանքները կշարունակվեն մինչև այս ամսվա վերջ: Դրանից հետո պարզ կլինի, թե ինչ չափանիշներով և երբ է անցկացվելու հայկական երեք ավիափոխադրող ընկերությունների ընտրության մրցույթը:
Իհարկե, Աստված մի արասցե, բայց այդ քննիչը չի՞ ուզում իրեն դնել սպանված տղայի հոր տեղը, ով մամուլից է իմանում այն մասին, որ իր որդու սպանության մեջ մեղադրվողն ազատ է արձակվել: Կամ օրենքի մեջ որտե՞ղ է գրված, որ ՊՆ քննչականի մամուլի ծառայությունը պիտի հրապարակեր այդ ինֆորմացիան: Թող մեզ երկուշաբթի առավոտյան ասեին, երեկոյան էլ իրենք տարածեին:
Նրա ամուսինը մահացել է և սկեսուրն ու սկեսրայրը 10-ամյա երեխայի հետ նրան դուրս են հանել:
Հարությունյանը մեղադրվում է «երթեւեկության կանոնների խախտման մեջ, որը հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան»: Նրան սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում:
Apple ընկերությունը մշակում է հաջորդ սերնդի Apple TV-ին: Որոշ տվյալների համաձայն, սարքավորումը կարող է թողարկվել հոկտեմբերին՝ ընկերության նոր փոքր պլանշետի հետ միասին:
Գյումրիում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների աշխատանքն ապահովված է՝ Գյումրիում ՏՏ ոլորտի նոր ընկերությունների ստեղծման, ինչպես նաև արտասահմանյան խոշոր ընկերությունների մասնաճյուղերի բացուման շնորհիվ:
Դատարանին մոտ կանգնած աղբյուրները Aravot.am-ին փոխանցել են, որ Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերոջը կալանավորել են 80 միլիոն դրամ Գյումրու քաղաքապետարանի բյուջեից փողոցների ասֆալտապատման նպատակով գումար դուրս գրելու ու ոչինչ չանելու համար:
Intel ընկերության ղեկավարը Սան-Ֆրանցիսկոյում ընթացող «IDF 2013» ծրագրավորողների համար նախատեսված ֆորումի ժամանակ ներկայացրել է էներգաարդյունավետ համակարգով չիպը, որը կոչվում է Quark X1000:
Սեխի պտղամիսը պարունակում է 7-13 տոկոս շաքարներ, մինչև 0,2 տոկոս խնձորաթթու, հարուստ է C վիտամինով` մինչև 30 մգ 100 գ հումքի մեջ, պարունակում է նաև B1, B2, PP, B5, B6, E վիտամիններ, ֆոլիաթթու, կալիում, մագնիում, կրեմնիում, ինուլիտ, երկաթ, կոբալտ, պեկտինային միացություններ, թաղանթանյութ:
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել Եվրամիության հետ փոխգործակցությունը:
«Հեռանում են՝ գոնե մի քիչ բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Հողագործությամբ քչերն են զբաղվում, շահավետ չէ, եղանակն էլ մեր կողմից չէ, մի քանի տարի է՝ կարկուտն է բերքը փչացնում, դրանից առաջ ցրտահարություն եղավ, գյուղացու աշխատանքը ջուրն ընկավ: Հետն էլ գյուղում կարգին պայմաններ չկան, հենա՝ ջրի խնդիրն արդեն ահագին պրոբլեմ է: Մարդիկ էլ ստիպված գնում են»:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում, որը մեկնարկել է 40 րոպե ուշացումով, քննարկվել են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր:
Այս լաբորատորիաների ծրագիրը երկար տարիների աշխատանք է, և ընդհանրապես սա համատեղ աշխատանքի արդյունք էր: Իրականում այն կայացած թիմային աշխատանքի արդյունք է և գուցե նաև անկանխատեսելի համագործակցություն: Սա ժամանակակից գիտակրթական և գիտահետազոտական բազա է` պետություն- մասնավոր հատված-միջազգային կազմակերպություններ համագործակցության արդյունքում:
Մեր տնտեսությունը վերլուծող փորձագետների ճնշող մեծամասնությունը բացարձակապես տեղյակ չէ ռուսական տնտեսական ու հատկապես մաքսային օրենսդության մանրամասաներին: Հետևաբար, արված սակավաթիվ վերլուծությունները, որպես կանոն, տեսական են:
Սարսափելի են ոչ միայն Լուկաշինի միջհամայնքային ու դաշտամիջյան ճանապարհները, այլև գլխավոր մայրուղուց դեպի համայնքը տանող 3,5 կիլոմետրանոց ճանապարհը:
ՀՀԿ ԳՄ նիստի ուշացման պատճառը հարգելի է: Բանն այն է, որ կոալիցիոն էլիտային նախագահը հրավիրել է «Օջախ» ռեստորան` նշելու իր թոռնիկի ծնունդը:
Այս տարի սեպտեմբերի 13-ին կնշվի Ծրագրավորողների միջազգային օրը: Տոնը նշվում է ամեն տարվա 256-րդ օրը: Դա ունի իր բացատրությունը. 256 թիվը 2-ի 8 աստիճանն է: Այսինքն՝ 256-ն այն ամբողջ թիվն է, որը կարելի է արտահայտել մեկ բայթով (8 բիթ): Տոնը ծրագրավորողները հիմնականում նշում են հենց համացանցում:
Ցանկացած հեղինակ պետք է ունենա թեմայի ընտրության և ներաշխարհի արտահայտման իրավունք: Դատելով երիտասարդների ներկայացրած աշխատանքներից, ցավով պետք է նշեմ, որ ես առողջ բան չեմ տեսնում: Տեսնում եմ ագրեսիա, անառողջ երևույթներ, բայց ոչ խոր ներաշխարհ, որից մի փոքր նաև դրական լիցքեր կփոխանցվեր:
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ, կարող եմ ձեզ հավաստիացնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աշխատել Ռուսաստանի, Ֆրանսիայի, միջազգային հանրության հետ՝ հակամարտության տևական կարգավորում ապահովելու համար:
ԵՄ-ն այդ մասին ուղղակիորեն տեղեկացվել է միայն օգոստոսի 31-ին: Հուլիսին Երեւան կատարած իմ այցի ընթացքում այդ հարցը քննարկումների մաս չի կազմել:
Ստատուս քվոն Հայաստանում անհնար կլիներ պահպանել այսքան ժամանակ` առանց Եվրոպայի մասնակցության: Եվրոպան ուրիշ ի՞նչ նպատակ է առաջարկում-տեսնում Հայաստանի համար, քան ստատուս քվոյի Հայաստանը: Մենք պարզ ժողովուրդ ենք. թող Եվրոպան մեզ հասկանալի արտահայտվի: Եվրոպական ինտեգրման ձևական մոտեցումը Հայաստան-Եվրոպա համաձայնությամբ կպահպանվի. ի՞նչ է եղել որ… համաձայնագիր է, մի հատ ավելին չի խանգարի:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 20:00-ին ՀՀԿ-ն ԳՄ նիստ էր հայտարարել: Սակայն այն մեկնարկեց քիչ առաջ, քանի որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը րոպեներ առաջ եկավ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ: Նախատեսվում է, որ այսօր ՀՀԿ ԳՄ նիստում պետք է քննարկվի ՀՀ գլխավոր դատախազի հնարավոր թեկնածուի հարցը:
Սեպտեմբեր 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 22-ին, ժամը 18.00-ին, Անուշավան Գրիգորյանը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ Ժամը 16.00-ի սահմաններում անհայտ անձը ձեռքերով հարվածներ է հասցրել իր դեմքի և գլխի շրջանում, ապա վայր գցել և պատճառել մարմնական վնասվածքներ։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտաս 16 հասցեում գտնվող «Արևելյան խոհանոց» սրճարանում նրա հետ վիճաբանել և ձեռքերով հարվածներ է հասցրել Սահակ Հակոբյանը։
Ինչպես մի ժամանակ կոմունիստական կուսակցությանն անդամագրվելիս էին երդվում՝ ԽՍՀՄ դրոշի առջև ծնկած, այնպես էլ հիմա ՀՀ պետական համակարգում ծառայության անցնելիս, կարծես, երդվում են միայն ու միայն խոսել իրենց վստահված ոլորտի առաջընթացի ու զարգացման ծրագրերի մասին: