Բաժիններ՝

Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչեւ դեկտեմբերի14 –ը

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ`  դատարանը որոշել է երկարաձգել  Պոդոլսկի մոտ  տեղի ունեցած ավտովթարի  համար մեղադրվող Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը մինչեւ դեկտեմբերի14 –ը: Այս մասին գործակալությանն ասել է Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Հարությունյանը մեղադրվում է «երթեւեկության կանոնների խախտման մեջ, որը հանգեցրել է երկու  եւ ավելի անձանց մահվան»: Նրան սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում:

Ավելի վաղ Հրաչյա  Հարությունյանն ընդունել էր մեղադրանքը` նշելով, որ անկեղծորեն ցավում է կատարվածի համար:

Նախաքննությանը տված ցուցմունքում նա պատմել էր, որ ցանկանալով խուսափել խաչմերուկի մոտ ավտոմեքենաների հետ բախումից եւ, հետեւաբար, մեծաթիվ զոհերից, մեքենան հանդիպակաց ուղի դուրս գալու ոչ ճիշտ որոշում էր կայացրել, որն այդ պահին դատարկ է եղել:  Հարությունյանն ասել էր, որ խճաքարով բեռնված  «КамАЗ»-ի արգելակները չէին արձագանքել:

Հարությունյանին հաջողվել էր մեքենան դուրս հանել խաչմերուկի մոտի ազատ տարածք`ղեկը կտրուկ ձախ թեքելով, սակայն ավտոբուսի հետ բախումից նա չի կարողացել խուսափել: Նա ավտոբուսը նկատել է վերջին ականթարթին, երբ «КАМАЗ»-ի անիվներն արդեն օդի մեջ էին: Մինչ այդ, տեսադաշտը փակ էր մոտակայքում գտնվող տներով:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս