Շտեֆան Ֆյուլե. «Ասոցացման համաձայնագիրը մասնատել չենք կարող»
Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին:
– Արդյո՞ք ԵՄ նախապես տեղեկացված էր այն մասին, որ Հայաստանը դիտարկում է Մաքսային միությանը միանալու տարբերակը: Մասնավորապես, Դուք քննարկե՞լ եք այդ հավանականությունը ՀՀ ղեկավարության հետ Երեւան կատարած Ձեր վերջին այցի ընթացքում:
– ԵՄ-ն այդ մասին ուղղակիորեն տեղեկացվել է միայն օգոստոսի 31-ին: Հուլիսին Երեւան կատարած իմ այցի ընթացքում այդ հարցը քննարկումների մաս չի կազմել:
– Կա՞ հնարավորություն, որպեսզի Հայաստանն եւ ԵՄ-ն Վիլնյուսի գագաթնաժողովում նախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը (առանց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու):
– ԵՄ հետեւողական դիրքորոշումն այն է, որ քաղաքական ասոցացումը եւ տնեսական ինտեգրացումը պետք է առաջ ընթանան միաժամանակ` հանդիսանալով Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասերը: Այդ պատճառով, մենք չենք կարող առանձնացնել համաձայնագրի այս երկու կարեւորագույն բաղադրիչները:
– Որոշ մեկնաբաններ կարծում են, որ անցած մի քանի ամիսների ընթացքում Հայաստանը գտնվել է Ռուսաստանի մեծ ճնշման ներքո, սակայն ԵՄ այնպես չի սատարել Հայաստանին, ինչպես դա անում է Ուկրաինայի պարագայում:
– Մենք հարգում ենք մեր գործընկերների ինքնիշխան որոշումները: Նրանք ազատ են ընտրելու ինտեգրացման եւ համագործակցության իրենց նախընտրելի ձեւաչափերը: Միեւնույն ժամանակ, մենք ափսոսում ենք Ռուսաստանի կողմից արված հայտարարությունների եւ Ասոցացման համաձայնագրի/ԽՀԱԱԳ հարցում որոշ հարեւան երկրների նկատմամբ գործադրված ճնշման առնչությամբ: Մենք աջակցել եւ աջակցելու ենք մեր գործընկերներին, որպեսզի նրանք ինքնուրույն ընտրություն կատարեն:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: