
Դեռ չեն ավարտել ծրագրի մշակումը

Ամերիկյան McKinsey & Company ընկերությունը՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ դեռևս չեն ավարտել ՀՀ-ում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակումը: Քաղավիացիայի վարչության լրատվական բաժնի ղեկավար Նելլի Չերչինյանը 168.am-ին հայտնեց, որ փաստաթղթի հետ կապված աշխատանքները կշարունակվեն մինչև այս ամսվա վերջ: Դրանից հետո պարզ կլինի, թե ինչ չափանիշներով և երբ է անցկացվելու հայկական երեք ավիափոխադրող ընկերությունների ընտրության մրցույթը:
Հիշեցնենք, որ ավիափոխադրողների մրցույթը պետք է անցկացվեր դեռ օգոստոսին, ապա հետաձգվեց մինչև սեպտեմբեր և, ըստ ամենայնի, լավագույն դեպքում այն կկայանա հոկտեմբերին:
Այս տարվա հունիսի սկզբին ՀՀ կառավարությունը հաստատեց ավիացիայի զարգացման հայեցակարգը: Դրանով նախատեսվում է, որ լինելու են 3 հայկական ուղևորափոխադրող ընկերություններ, որոնք գրանցված են Հայաստանում և որոնց բաժնեմասի առնվազն 51%-ը պատկանում է ՀՀ-ում գրանցված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց: