
Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերոջը կալանավորել են փողոցների կեղծ ասֆալտապատման համար

aravot.am –ի փոխանցմամբ` երեկ Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից մեկին` բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանին ու կալանավորել են: Կալանքի որոշումը կայացրել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանը:
Դատարանին մոտ կանգնած աղբյուրները Aravot.am-ին փոխանցել են, որ Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերոջը կալանավորել են 80 միլիոն դրամ Գյումրու քաղաքապետարանի բյուջեից փողոցների ասֆալտապատման նպատակով գումար դուրս գրելու ու ոչինչ չանելու համար: Նրան վաղը Երևանից կտեղափոխեն Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ: