Բաժիններ՝

Մարդիկ կարողանում են փող աշխատել Գյումրիում

Գյումրիում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների աշխատանքն ապահովված է՝ Գյումրիում ՏՏ ոլորտի նոր ընկերությունների ստեղծման, ինչպես նաև  արտասահմանյան խոշոր ընկերությունների մասնաճյուղերի բացուման շնորհիվ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրե Ամալյա Եղոյանը՝ նշելով, որ այդպիսով մարդիկ կարողանում են փող աշխատել հենց Գյումրիում: 

«Այսինքն՝ նրանք ունեն մոտիվացիա, ունեն իրենցով հետաքրքրվող գործարարներ, որոնք ուշադրություն են դարձնում այդ մասնագետներին, իսկ ինչպես էլ նայենք փող աշխատելն է ամենակարևոր մոտիվացան»,- ասաց Ա. Եղոյանը: Նրա խոսքով՝ իրենք անգամ արդեն զգում են, որ խեղճանում են կադրեր տրամադրելու առումով, սակայն, ըստ մեր զրուցակցի՝ ի ուրախություն իրենց, այս տարի Գյումրիի ՏՏ կենտրոնում ավելի շատ դիմորդներ ունեին, քան անցյալ տարի էր. «Կարծում եմ, դա  պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ տեսնում են հեռանկարը և գիտեն, որ մասնագիտանալով այս ոլորտում կարող են ապագայում գումար վաստակել»,- ասաց Ա. Եղոյանը:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ Գյումրիում կան խնդիրներ, օրինակ` ինտերնետի որակը ավելի վատն է, քան Երևանինը, տարբեր ենթակառուցվածները նույնպես, իսկ աշխատավարձը մոտ 50%-ով ավելի ցածր է, քան Երևանում, սակայն նույն ծրագրավորողը, ըստ Ա. Եղոյանի` Երևանում 400.000 դրամ աշխատելու փոխարեն, պատրաստ է նույն ծրագիրը գրել տեղում՝ Գյումրիում՝ 200.000 դրամով: Ի դեպ` նույն որակով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս