Բաժիններ՝

ԱՄՆ-ից 64-ամյա հայ գործարարը եկել է Հայաստան և ամուսնացել 29-ամյա կնոջ հետ

64-ամյա գործարար Հ. Մ.-ն ամուսնության նպատակով ԱՄՆ-ից եկել է Հայաստան և շաբաթներ առաջ ամուսնացել 29-ամյա Է. Հ.-ի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  Ամուսնության և  ընտանիքի «Հանդիպում» կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը: Նա պատմել է, որ այդ աղջիկը ծնունդով Մարտունիից է: Նրա ամուսինը մահացել է և  սկեսուրն ու սկեսրայրը 10-ամյա երեխայի հետ նրան դուրս են հանել:

«Նա 3 տեղ աշխատում էր, որ կարողանար իրեն ու աղջկան պահել. բնակարանի վարձը մուծել եւ այլն: Ծայրը-ծայրին էր հասցնում: Մեր կենտրոնում, որ գրանցվել էր, մի քանի տղամարդ առաջարկություն արեցին, բայց երեխան նրանց չէր ընդունում: Տարօրինակ կերպով այդ տղամարդուն ընդունեց»,- ներկայացրել է կենտրոնի տնօրենը: Նարե Մարտոյանը պատմել է, որ 64-ամյա գործարարը 29-ամյա Է. Հ.-ի անունով այստեղ տուն է գնել ու ամուսնացել են: «Այդ տղամարդն էլ է դեռ այստեղ և  այստեղից է կառավարում այնտեղի գործերը: Բացի այդ, 29-ամյա կնոջը հանեց մյուս երկու աշխատանքներից և  թույլ տվեց, որ միայն մատնահարդարմամբ զբաղվի: Պայմանավորվեց, որ ամիսը 400 հազար դրամ կտրամադրի միայն երեխայի խնամքի համար, ատամները սարքեց: Հիմա ապրում են միասին ու շատ գոհ են»,- պատմել է Նարե Մարտոյանը:

Մանրամասները  այստեղ՝

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս