Հնդկացիները` Երևանի Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)

Երևանի Հյուսիային պողոտայով քայլելիս` կարելի է հանդիպել ամենատարբեր ազգությունների և մշակույթների ներկայացուցիչների` ռաբիս նվագող կլառնետահարից մինչև դասական ջութակահար և իրանցի կիռաթիստ: Սակայն դժվար թե որևէ մեկի մտքով անցներ, որ Երևանի կենտրոնում կտեսնի հնդկացիների: Սա նոր երևույթ է, որն ի հայտ է եկել վերջին մեկ-երկու շաբաթում:

Պարզվեց, որ Երևանի արտասովոր հյուրերը Հարավային Ամերիկայից են` Էկվադորից, և ներկայացնում են ինկերի հնագույն մշակույթն ու երաժշտությունը: Այս մասին տեղեկացանք խմբի անդամներից մեկից, ում անունն էր Ջյոսե: Վերջինս անցորդներին էր վաճառում իրենց երաժշտական սկավառակը` վերնագրված «Inca Sol» (ի դեպ, այն արժեր 3000 դրամ): Ավելացնենք, որ Էկվադորի տեղաբնիկների երաժշտությունը բավական մեծ հետաքրքրություն էր առաջացրել անցորդների մոտ:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս