Բաժիններ՝

Սեխի օգտակար հատկությունները

Հայտնի է հնագույն ժամանակներից, հիշատակված է Աստվածաշնչում: Հավանաբար առաջին անգամ սկսել են մշակել Հնդկաստանի հյուսիսում: Հայրենիքը Միջին և Փոքր Ասիան է:

Բույսը մեծ պատվի է արժանացել իսլամում` արաբական առաջին արշավանքների շրջանում, նրանք սեխը համարել են դրախտային բուս:

Արևելքում ասում են. «Սեխը մազերը դարձնում է փայլուն, աչքերը` երիտասարդ, շրթունքները` թարմ, հնարավորությունները` իրագործելի, ցանկությունը` ուժգին, կանանց` հմայիչ»:

Մեր օրերում Թուրքմենստանում նշվում է «Սեխի տոնը»` օգոստոսի երկրորդ կիրակի օրը: Նման փառատոն է անցկացվում նաև Ֆրանսիայի Կավայոն քաղաքում:

Կարդացեք նաև

Սեխը դդմազգիների ընտանիքին պատկանող միամյա գետնամած խոտաբույս է: Ցողունների երկարությունը հասնում է 3 մետրի, հաստությունը` 3 սմ-ի: Տերևաթիթեղն ամբողջական է, թույլ ատամնաեզր, երկարությունը` 14-18 սմ, լայնությունը` 20-22 սմ: Ծաղիկները բաժանասեռ են. իգականները` 1-ական, արականները` 5-7-ական: Հանդիպում են նաև երկսեռ ծաղիկներ: Մեղրատու բույս է` մինչև 30 կգ` 1 հա-ից:

Պտուղը բազմասերմ կեղծ հատապտուղ է: Գոյություն ունեն մոտ 2000 տեսակներ, որոնք տարբերվում են պտղի չափերով, քաշով` 0,2-40 կգ, պտղամսի և կեղևի գույնով, բուրմունքով և համով:

Հնագույն տեսակներից է Կիլիկիայում մշակվող «Ադանա»-ն, որի սերմերով պատրաստված ջրային և ոգեթուրմերը ճանաչված հակահելմինտային միջոցներ են: Մեր հայրենիքում մշակվել և մշակվում են սեխի մոտ 10 տեսակներ` շալախ, ջառ-ջառ, խաթունատի, սնեյվազ, դութմա, ամքյար, միանդաբ, քալամքաշ:

Սնեյվազը հնագույն և լավագույն տեսակներից մեկն է: Հատապտուղը միջին չափի է, ձվաձև կամ էլիպսաձև, թույլ կողավոր շագանակագույն-դեղնականաչավուն մակերեսով: Պտղամիսը շատ քաղցր է, վանիլի բուրմունքով, ճռթճռթան: Փոխադրելի է, երկար պահպանվող տեսակ է:

Հայաստանում հնագույն ժամանակներից հայտնի են եղել սեխի պտղամսի, հյութի, սերմերի, կեղևի բուժիչ հատկությունները, որոնք նկարագրել է Ա. Ամասիացին:

Սեխի պտղամիսը պարունակում է 7-13 տոկոս շաքարներ, մինչև 0,2 տոկոս խնձորաթթու, հարուստ է C վիտամինով` մինչև 30 մգ 100 գ հումքի մեջ, պարունակում է նաև B1, B2, PP, B5, B6, E վիտամիններ, ֆոլիաթթու, կալիում, մագնիում, կրեմնիում, ինուլիտ, երկաթ, կոբալտ, պեկտինային միացություններ, թաղանթանյութ:

Կորեացի գիտնականները ապացուցել են, որ սեխում կա լիկոպին ֆլավոնոիդ, որն ունի հակաուռուցքային հատկություն:

Սեխը բարձրացնում է տրամադրությունը, հանգստացնում է նյարդերը, նվազեցնում է ֆիզիկական հոգնածությունը, կանխարգելում է մարդու օրգանիզմի հյուսվածքների քայքայումը:

Սեխը պարունակում է գերօքսիդդիսմուտազա ֆերմենտը, որի առկայությամբ են բացատրվում վերոգրյալ օգտակար հատկությունները:

Կրեմնիումը անհրաժեշտ է միացնող հյուսվածքների գոյացման, մաշկի և մազերի առողջության համար, ճնշում է վնասակար միկրոօրգանիզմների, սնկերի գործունեությունը, կլանում է ծանր մետաղները:

Կրեմնիումով հարուստ սեխի հյութը և սերմերի թուրմը վերականգնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կարգավորում է նյութափոխանակությունը և լյարդի, երիկամների, վահանագեղձի, աղիների բնականոն գործունեությունը:

Կալիումը և մագնիումը նպաստում են սիրտանոթային համակարգի բնականոն աշխատանքին, հեշտ յուրացվող երկաթը կանխարգելում է սակավարյունության առաջացումը:

Սեխը բարելավում է օգտակար միկրոօրգանիզմների միկրոֆլորան աղիներում և մաշկի մակերեսին: Սեխն ունի երիտասարդացնող և գեղեցկացնող ազդեցություն: Ըստ Ամիրդովլաթի. «Սեխի սերմերը առատացնում են կնոջ կաթը և ամրացնում են տղամարդկանց սեռական կարողությունը: Սակայն սերմը վնասակար է փայծաղի համար: Ընդունման չափաբաժինը 9 գրամ է (3-ական գ` օրը 3 անգամ): Սեխի սերմերի յուղը կօգնի միզուղիների խոցի դեպքում, իսկ կաթնահյութն (ջրային թուրմը) օգտակար է կրծքի համար, եթե սեխի կեղևը կպցնեն ճակատին, կօգնի մրսածության դեպքում: Եթե քսեն մարմնին, կօգնի միզակապության դեպքում, եթե կեղևի ջրով (թրմով) լվանան ցրտից ուռած ոտքերը, ուռածությունը կիջնի»:

Ժողովրդական դեղատոմսեր

Արյունահոսություն քթից. Կաթեցրեք 2-3-ական կաթիլ սեխի հյութ յուրաքանչյուր քթանցքի մեջ:

Անգինա, բրոնխիտ. Դրեք կեղևը (հյութալի կողմով) կոկորդի, կրծքի վրա:

Շաքարային դիաբետ. Մաքրեք, փոշիացրեք, չորացրեք սերմը: 3 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 600 մլ եռջրում: Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Սերմը պարունակում է ցինկ:

Լեղաքարային հիվանդություն, խոլեցիստիտ. Տրորեք կամ փոշիացրեք սեխի սերմը, 20 հումքը 2 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ տաք (նախօրոք եփած) կաթի մեջ, քամեք: Խմեք 100 մլ` նախաճաշից առաջ:

Քարեր երիկամներում. Մանրացրեք 150 գ (թարմ կամ չորացրած) սերմը, 8 ժամ թրմեք 3 լ եռջրում, պահեք տաք տեղում (փաթաթեք լաթով): Խմեք ջրի փոխարեն:

Հոդատապ, դիսբակտերիոզ, հայմորիտ. Խմեք 100-ական մլ սեխի հյութ` օրը 3-5 անգամ, ուտելուց 1,5 ժամ առաջ կամ հետո: Շարունակեք 2 շաբաթ, ունի նաև հակահելմինտոզ ազդեցություն` խմեք նախաճաշից առաջ:

Տղամարդկանց համար. Չորացրեք, փոշիացրեք սեխի սերմը, խառնեք մեղրի հետ (1:1): Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ:

Դժվար միզարձակություն, քրոնիկ պրոստատիտ, քարեր միզապարկում. Մաքրեք, մանրացրեք սերմը, 1 ճ/գ հումքը 30 րոպե եփեք 200 մլ կաթի մեջ, թույլ կրակի վրա, հաճախակի խառնեք, 30 րոպե թրմեք, քամեք, հումքը մզեք թուրմի մեջ: Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ:

  • Փոշիացրեք չոր սերմը, լուծեք ձիթապտղի յուղի մեջ (3:4), 30 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա (թույլ կրակ), 20 օր թրմեք մութ տեղում: Խմեք 1-ական ճ/գ նախաճաշից առաջ:

Շուրթերի խնամք. Դրեք դիմակ սեխի թարմ պտղամսով:

Լոսյոն չոր մաշկի խնամքի համար. Խառնեք սեխի հյութ, հում կաթ, հանքային ջուր (1:1:1): Օրը մի քանի անգամ շփեք դեմքը:

Ալերգիա. Մանրացրեք 1 միջին մեծության սեխի կեղևը, 3-4 ժամ թրմեք սենյակի ջերմաստիճանի ջրում, մութ տեղում 3 լ ջրի մեջ: Ավելացրեք լոգանքի ջրին (37-38 աստիճան C, 15-20 րոպե): Կատարեք օրը մեջ, ընդամենը 7 անգամ: Կարելի է ավելացնել լոգանքի ջրի մեջ 100 մլ սեխի հյութ:

Գրեթե բոլոր դեղատոմսերը կազմված են ըստ Ամիրդովլաթի խորհուրդների:

Լոսյոն. Տրորեք սեխի պտղամիսը, 1 ժամ պահեք սառնարանում, հերմետիկ փակվող տարայի մեջ, զտեք հյութը: 400 մլ հումքի մեջ լուծեք 2 ճ/գ մեղր, 1 թ/գ մանր աղ և 200 մլ օղի: Մաքրեք մաշկը լոսյոնի մեջ թրմված բամբակե խծուծով, 1-2 ժամից լվացեք սառը ջրով: Լոսյոնը պահեք սառնարանում, հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար:

Կորյակներ. Տաքացրեք լաթե անձեռոցիկը եռջրի մեջ ,1-2 րոպե դրեք թրջոց դեմքին, երկրորդ անձեռոցիկը թրջեք սեխի հյութի մեջ և մշակեք դեմքը, 10-15 րոպեից լվացեք գոլ ջրով:

  • Լվացվեք սերմի կամ կեղևի թուրմով:
  • Տրորեք պտղամիսը, քսեք դեմքին, 10-15 րոպեից մաքրեք խոնավ անձեռոցիկով և մշակեք սնուցող քսուքով:

Սեխը մեր սննդակարգում

Սեխից պատրաստում են աղցաններ, մուրաբա, սառը օշարակ, թխվածք, ջեմ, դոշաբ, ցուկատներ, չիր: Հազարամյակներ շարունակ սեխը զարդարել է թե° շինականի և թե° արքաների սեղանները: Պատմությունը պահպանել է տեղեկություններ, թե որ ժամերին, ինչ քանակությամբ և որ հիվանդությունների դեպքում են ուտում սեխը երկրագնդի տարբեր վայրերում:

Սեխի հանդեպ չի նվազել նաև ընտրասերիչների հետաքրքրությունը ողջ Եվրոպայում. Ճապոնիայում բուծել են սեխի տեսակ, որի մեկ զույգը վաճառվել է 17 հազար դոլարով, իսկ Իսպանիայում արդեն մշակում են կիտրոնի համ ունեցող տեսակը:

Բժիշկ սննդաբանները զգուշացնում են, որ սեխի չարաշահումը կարող է առաջացնել ցավեր որովայնում և լուծ: Սեխը չի կարելի ուտել կաթնամթերքի հետ: Խորհուրդ է տրվում ուտել որպես ինքնուրույն սնունդ` երկրորդ նախաճաշի կամ ետճաշիկի ժամերին:

Ընդհանուր առմամբ սեխը չունի հակացուցումներ` չափավոր ուտելու դեպքում:

Հղիները, շաքարային դիաբետ, ստամոքսաբորբ և խոց ունեցող հիվանդները պետք է սննդակարգը ճշտեն բժշկի հետ: Հակացուցված է ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում:

Սեխի մակերեսին «բնակություն» են հաստատում սալմոնելը և այլ ինֆեկցիաների հարուցիչներ: Պետք է լավ լվանալ մակերեսը, չի կարելի ուտել գերհասունացած հատապտուղները, կտրած սեխը պահեք սառնարանում, հերմետիկ տարայի մեջ, սակայն առավելագույնը` 3 օր:

Սառեցրած սեխի պահպանման ժամկետը մինչև 3 ամիս է:

 ՊԱՊԱՅԱ

Կա կարծիք, որ պապայայի հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է, ընդ որում` այդ բույսը բուծվել է մի քանի արևադարձային բույսերի ընտրասերման եղանակով: Պապայայի բույսը հաճախ անվանում են սեխի ծառ:

Պապայայի պտուղը հաճախ կարելի է տեսնել երևանյան հանրախանութների վաճառասեղաններին, սակայն քչերին է հայտնի, որ այս անչափ համեղ և բուրավետ պտուղն ունի նաև բացառիկ օգտակար հատկություններ:

 

Հայտնի է, որ ամերիկյան հնդիկները հնագույն ժամանակներից օգտագործել են բույսից ստացված պատրաստուկները մաշկային հիվանդությունների, փորկապության և հելմինտոզի բուժման համար:

Պտուղը խորհուրդ է տրվում ուտել հղիության շրջանում, քանի որ հարուստ է օգտակար նյութերով և ունի հանգստացնող հատկություն:

d

 

Չհասունացած պտուղների կեղևից ստանում են կաթնային հյութ, որն ունի լայն կիրառում ժամանակակից ավանդական բժշկությունում` էկզեմայի և որովայնի որոշ հիվանդությունների բուժման ընթացքում (հյութը չորացնում են և փոշիացնում):

Հյութից առանձնացրած` պապաին կոչվող նյութը կիրառվում է թրոմբոզի բուժման համար: Պապաինը լայնորեն կիրառվում է մազարմատները ամրացնող և պեպենները սպիտակեցնող գեղարարական միջոցների արտադրությունում:

Պապայայի պտղում պարունակվում են բույսին բնորոշ ֆերմենտներ (լիպազներ), որոնք տրոհում են սննդի հետ օրգանիզմի մեջ ներմուծվող ճարպերը (լիպիդներ) և նպաստում նյութերի փոխանակման գործընթացի արդյունավետությանը:

Զգուշացում: Պապաինը և լիպազան կորցնում են իրենց ֆերմենտատիվ ակտիվությունը ստամոքսում և աղիներում տրոհվելուց և արյան մեջ ներծծվելուց 2-3 ժամ հետո:

Պապայան պետք է ուտել անմիջապես սնվելուց առաջ: Միայն այդ դեպքում պապաինը և լիպազան կունենան օգտակար ֆերմենտատիվ ազդեցություն օրգանիզմ ներմուծող սննդամթերքի վրա:

Չորացրած պտղում պահպանվում են թարմի օգտակար հատկությունը և հրաշալի համը, չրի պահպանման ժամկետը 1-2 տարի է (համապատասխան պայմաններում):

Պապայայի այլ օգտակար հատկություններն են.

  • Նպաստում է մարսողության կարգավորմանը,
  • կլանում և հեռացնում է թույները,
  • պարունակում է մեծ քանակությամբ A վիտամին (5,4 մգ 100 գ պտղամսի մեջ),
  • օգտակար է կանանց` դաշտանից առաջ,
  • ունի նիհարեցնող ազդեցություն:

«168 ԺԱՄ»

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել«ՙՆոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և«Արտ Բրիջ»  (Աբովյան 20) գրախանութներից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս