Նախարար Դումանյանը, կարևորելով ԱՀԿ-ի փորձագետի հետ հանդիպումը, նշեց, որ չափազանց ակտուալ հարցերի քննարկումն օգտակար կլինի նախարարության մասնագետների համար։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման բանկի (KfW) եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների պատվիրակությանը:
ԱՄՆ-ի կառավարության Առողջապահության և հանրային ծառայությունների վարչության Սննդամթերքի և դեղորայքի ադմինիստրացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է արտասահամանյան այն ընկերությունների ցանկը, որոնց` ԱՄՆ ներմուծած ապրանքներում հայտնաբերվել են խախտումներ:
ԼՂՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել բրիտանացի խորհրդարանականների հետաքրքրությունը Արցախի Հանրապետության հանդեպ:
Facebook-ը մտադիր է մեծացնել էլեկտրոնային տվյալների փոխանցման արդունավետությունը, ինչպես նաև` 100 անգամ նվազեցնել ինտերնետին միանալու արժեքը: Այս մասին նշված է սոցցանցի պաշտոնական բլոգում հրապարակված փաստաթղթում:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Թեև ԵԿՄ գործող նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը մոտ օրերս դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն նրա առողջական վիճակը չի կարգավորվել:
Վերջին տարիներին առևտրաշրջանառության ծավալները Հայաստանի և Հնդկաստանի միջև կազմել են շուրջ 70 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ Հնդկաստանից Հայաստան ապրանքների ներմուծման ծավալները դրա գերակշիռ մասն են: Մեզ հավելյալ ջանքեր են հարկավոր Հնդկաստանից Հայաստան ներդրումների ներգրավվման և հայաստանյան ապրանքների Հնդկաստան արտահանումը խթանելու համար:
«Ավտոլվացման կետի տարածք է մտնում արծաթագույն Մերսեդես մակնիշի մեքենա, նրա հետևից ընթացող մեկ ուրիշ արծաթագույն Մերսեդես մակնիշի ավտոմեքենա, ավտոլվացման կետի տարածք մտնող մուտքից մոտ 10 մետր առաջ գնալով, կանգնում է Շիրակացի փողոցի վրա՝ ավտոլվացման կետի դիմացի մայթին՝ ավտոմեքենայի դիմային մասը ուղղելով փողոցի կողմը»:
Վարորդական վկայականը պատրաստվում է 54 վայրկյանում, և տեսական ու գործնական բավարար գիտելիքներ ունենալու դեպքում վարորդական վկայական կարող եք ձեռք բերել 50 րոպեում, որն արժե 28.000 դրամ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Հայաստանի միջազգային վարկանիշը վերջին երեք-չորս տարիներին հասել էր վտանգավոր մաքսիմումի: Նախագահի վարած նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը և մեր գործընկերների կողմից Հայաստանը որպես սուվերեն պետության ընկալումը «արդարացիորեն» առաջացրին Ռուսաստանի վրդովմունքն ու անհանգստությունը, քանի որ եթե Հայաստանը սկսում է ինքնուրույն գործել և ունի միջազգային իրավասուբյեկտության իրացման լայն հնարավորություն, և նրա միջազգային վարկանիշը հասնում է առավելագույնի, ապա ցանկացած պահի կարող է լինել անկանխատեսելի:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.00-ի, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում գտնվող դպրոցին հարակից տարածքում շինություն է այրվում:
Դա նրան պարզապես թողեց առանց ընկերների Արևմուտքում:
«Այս դեպքերից յուրաքանչյուրը առանձնահատուկ մոտեցում է պահանջում և ժամանակ է պետք բացահայտելու համար: Սրանք նախապես կազմակերպված դեպքեր են և, բնականաբար, դրանց բացահայտումը ժամանակ է պահանջում»,-հայտարարեց Վալերի Օսիպյանը:
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նախորդ շաբաթ խեղդամահ է եղել հիվանդներից մեկը` 84-ամյա Լ.-ն:
Երբեք ոչ մի ֆինանսավորում չի կարող բավարար լինել, նույնիսկ արտասահմանյան աստղադիտարաններն են համարում, որ իրենց տրվող ֆինանսավորումը բավարար չէ, մինչդեռ նրանք յուրաքանչյուր աշխատողի ֆինանսավորմամբ մոտ 100 անգամ ավելի շատ են գումար ստանում: Մեկ այլ հարց է, թե այդ աշխատավարձը հանրապետությունում միջին ցուցանիշին հասնո՞ւմ է, թե՞ ոչ: Նշեմ, որ առայժմ դա չի հասնում հանրապետության միջին աշխատավարձի չափին:
Դատավարության կողմերը տարակուսանք հայտնեցին, թե ինչու մի դեպքում արձանագրվել է նույն բնակարանի եռակի վաճառքի փաստը, մյուս դեպքում չի արձանագրվել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ մեկնարկել են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:
Արդեն մի քանի շաբաթ է, որ ինչպես Հայ Եկեղեցու զավակները, այնպես էլ տարբեր խավերի մարդիկ հոգեկան ցնցումների և շփոթմունքի օրեր ապրեցին` մամուլից տեղեկանալով Հայ Եկեղեցու նվիրյալ սպասավորներից Եղիա աբեղա Խաչատրյանի հրաժարական դիմումի մասին:
Մարդկանց դժգոհ վանկարկումների ներքո, անգամ փաստաբանը չի հասցրել լսել՝ արդյո՞ք Եվա Դարբինյանը հրապարակել է դատական հաջորդ նիստի օրը, թե՞ ոչ:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ:
Մոտ օրերս կրկին փոփոխություն է տեղի ունենալու ՀՀ դիվանագիտական կորպուսում. Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանն ավարտելու է իր աշխատանքն այս պաշտոնում:
Սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Անելիք Բանկ» ՓԲԸ Բաժնետերերի ժողովը և Խորհրդի նիստը: Բանկի Խորհրդի նիստում Բանկի Վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը` դադարեցնելով իր անդամակցությունը Բանկի Խորհրդին:
Չեմ կարծում, որ Պուտինն այս պահին կուզենա ավելի խորը գնալ, որովհետև եթե մենք հիմա ուզենանք ոչ թե որպես միության անդամ, այլ որպես վարչական մաս մտնել Ռուսաստան, չեմ կարծում, որ Ռուսաստանը կողմ լինի, որովհետև Հայաստանի կենսամակարդակը 3-4 անգամ ցածր է, ստիպված պետք է լինի բարձրացնել, սրսկումներ կատարել: Ընդհակառակը, այս վիճակն այս պահին Ռուսաստանին ավելի ձեռնտու է:
Ասադն այս հայտարարությունն արել է ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Գևորգ Խ.-ն խանութում ասեղով բացել է շինփամփուշտի պարկուճի ծայրը, ինչի արդյունքում այն պայթել է` պատճառելով վնասվածք:
Վարչական իրավախախտումների մասին օրենքի 124-րդ հոդվածի 6-րդ մասով` նախատեսվում է՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այս դեպքում` 5000 դրամ:
Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին Բրյուսելում հանդիպել է եվրահանձնակատարներ Շտեֆան Ֆյուլեի և Սեսիլիա Մալմստրյոմի հետ:
«Այն, ինչ այսօր ունենք, գիտության բնագավառում, մասնավորապես` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բնագավառում, էլ չասեմ Բյուրականի աստղադիտարանն ամբողջապես, անկասկած, Համբարձումյանի մեծ վաստակի արդյունքն է»,- ասաց Հ. Հարությունյանը: